ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են առաքել Ասկերանի Խնածախ համայնք․ ՌԴ ՊՆ

Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել իր առջև դրված խնդիրները․ ռուս խաղաղապահները, մասնավորապես, Շուշի քաղաքի շրջանում գազատարի վնասված հատվածի վերականգնման աշխատանքների ժամանակ ապահովել են աշխատակիցների անվտանգությունը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է՝ մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները աշխատակիցներին ուղեկցել են վթարի վայր և ապահովել գազատարի աշխատանքների անվտանգ անցկացումը:

Բացի այդ, ռուս խաղաղապահները Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի բնակիչներին են առաքել ռուսական հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրած հումանիտար օգնությունը։

«Հումանիտար ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները բազմազավակ ընտանիքներին, հարկադիր վերաբնակներին և փախստականներին են հանձնել մանկական մահճակալներ, ծածկոցներ, բարձեր, սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: