ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալիայի ՆԳ նախկին նախարարը կկանգնի դատարանի առաջ՝ միգրանտների գործով

Իտալիայի ՆԳ նախկին նախարար և փոխվարչապետ, «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին կկանգնի դատարանի առջև մի գործով, որում նա մեղադրվում է միգրանտներին ապօրինի պահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:  Պալերմոյում առաջին նիստը նշանակված է սեպտեմբերի 15-ին:

Լինելով ՆԳՆ ղեկավար և վարելով անօրինական միգրացիայի դեմ պայքարի քաղաքականություն՝ Սալվինին արգելել է մուտքը իտալական նավահանգիստներ և թույլ չի տվել, որ իսպանական Open Arms հասարակական կազմակերպության նավից 147 միգրանտներն իջնեն: Սալվինին պնդում է, որ գործել է պետության շահերից ելնելով՝ ամբողջ կառավարության համաձայնությամբ: Սակայն «5 աստղ շարժում» իշխող կոալիցիայում «Լիգա»-ի նախկին դաշնակիցները, ինչպես նաև նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հերքում են, որ իրենք կողմ են արտահայտվել ծովում գտնվող փրկված միգրանտներով նավերի արգելափակմանը:

Մեղքը ընդունելու դեպքում «Լիգա»-ի առաջնորդին սպառնում է երեք տարվա ազատազրկում: Եթե դատավճիռը հաստատվի բոլոր դատական ատյաններում, ըստ օրենքի, Սալվինին չի կարողանա մասնակցել ընտրությունների և զբաղեցնել պետական պաշտոններ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    30°  19° 
    04.06.2024
    30°  19° 
    05.06.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: