Հայկական պատվիրակությունը Նովովորոնեժի ատոմակայանում ուսումնասիրել է ԱԷԿ-ների աշխատանքի ժամկետի կրկնակի երկարաձգման փորձը
Հայկական ԱԷԿ-ի պատվիրակությունը պաշտոնական այցով եղել է Նովովորոնեժի ատոմային էլեկտրակայանում, որպեսզի յուրացնի տեղի մասնագետների փորձը, որոնք իրականացրել են ВВЭР-440 ռեակտորով էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու աշխարհում առաջին հավակնոտ նախագիծը։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայից, հայտնում է «Արմենպրես»-ը։
«Հայկական ԱԷԿ-ում խորհրդային տարիներին կառուցվել է ВВЭР-440 ռեակտորով երկու էներգաբլոկ։ №1 էներգաբլոկը կանգնեցվել է, №2 էներգաբլոկում այժմ ավարտվում է արդիականացման աշխատանքը, որը թույլ կտա ծառայության ժամկետը երկարաձգել մինչեւ 2026 թվականը: Կառավարության կողմից հաստատված Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարության համաձայն` արդեն որոշում է կայացվել №2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել ևս 10 տարի` մինչև 2036 թվականը: Հետևաբար, մենք ուզում ենք ուսումնասիրել Նովովորոնեժի ԱԷԿ-ի փորձը այս հեռանկարային ուղղությամբ և ակտիվորեն աշխատում ենք Ռուսաստանի ատոմային ոլորտի մասնագետների հետ` նախագծի հայեցակարգ ստեղծելու համար», - ասել է Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը:
«Նովովորոնեժի ԱԷԿ-ի №3 էներգաբլոկը, որը եվրոպական ինը երկրներում կառուցված ВВЭР-440 ռեակտորներով մի շարք էներգաբլոկների առաջատարն է, կանգնեցվել էր 2016 թ-ի դեկտեմբերին: Դրա սարքավորումները և անվտանգության համակարգերն օգտագործվել են №4 էներգաբլոկի կրկնակի արդիականացման ընթացքում: Նովովորոնեժի ԱԷԿ-ի մասնագետների փորձը պահանջարկ ունի համաշխարհային մակարդակով: Նրա սարքավորումներն ու անվտանգության համակարգերը օգտագործվել են №4 էներգաբլոկի կրկնակի արդիականացման ժամանակ ։ Նովովորոնեժյան ատոմագետների փորձը պահանջված է համաշխարհային մակարդակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Իրականացվել է ВВЭР-440 ռեակտորով №4 էներգաբլոկի շահագորժման ծամկետը կրկնակի երկարաձգելու եզակի նախագիծ, որի հայեցակարգը առաջարկել էին Նովովորոնեժի ԱԷԿ-ի մասնագետները: Արդիականացումից հետո №4 էներգաբլոկը սկսեց համապատասխանել անվտանգության ամենաժամանակակից պահանջներին, չնայած որ այն նախագծվել է 60-ականներին», - ասել է Նովովորոնեժի ԱԷԿ-ի տնօրեն Վլադիմիր Պովարովը:
Ըստ աղբյուրի՝ ներկայում «Ռոսատոմ» պետկորպորացիայի նախաձեռնությամբ ստեղծվում է հայ-ռուսական աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայկական ԱԷԿ-ի, «Արմատոմ» ԳՀԻ ՓԲԸ, Միջուկային և ճառագայթային անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի տեխնիկական մասնագետները: Ռուսական կողմից աշխատանքային խմբի գործունեության համակարգումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն: Խմբի անդամների փոխգործակցության շրջանակներում կմշակվի 2026 թվականից հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հայեցակարգ:
«Ռոսատոմը» աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: «Ռոսատոմը» միավորում է ակտիվների լայն տեսականի, ներառյալ՝ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: «Ռոսատոմի» գործունեության շրջանակը ներառում է նաև միջուկային բժշկության կարիքների համար սարքավորումների և իզոտոպային ապրանքների արտադրություն, գիտական հետազոտությունների անցկացում, նյութագիտություն, թվային արտադրանքի արտադրություն և տարբեր միջուկային և ոչ միջուկային նորարարական ապրանքների արտադրություն: Պետական կորպորացիայի ռազմավարությունն է ՝ մշակել ածխածնի ցածր արտանետման նախագծերի զարգացում, ներառյալ՝ հողմաէներգետիկան: Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն և կազմակերպություն, ընդհանուր առմամբ, դրանցում աշխատում է շուրջ 250 հազար մարդ:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
