ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով. Թուրքիան չի պատրաստվում առերեսվել սեփական պատմությանը

AA

Ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիան պետական մակարդակով շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը:

Մասնավորապես՝ նախօրեին Թուրքիայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով, որը կազմակերպվել էր Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության կողմից: Գիտաժողովին մասնակցել են իրավաբաններ, պատմաբաններ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ինչպես Թուրքիայից և Ադրբեջանից, այնպես էլ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իռլանդիայից:

Մոտ վեց ժամ տևած գիտաժողովը կազմված է եղել երեք պանելային քննարկումներից՝ «1915-ի իրադարձությունները պատմական համատեքստում և Հայկական հարցը», «1915-ի իրադարձությունները միջազգային իրավունքի լույսի ներքո», «1915-ի իրադարձությունների արդի արտացոլումները և ապագայի հեռանկարը» խորագրերի ներքո:

Ինչպես և սպասելի էր գիտաժողովի մասնակիցները կրկին առաջ քաշեցին Հայոց ցեղասպանության մասին անհիմն թեզերը՝ հերթական անգամ դիմելով պատմական  փաստերի և միջազգային իրավունքի աղավաղման քաղաքականությանը: Ոչ թե հավասարության նշան դրվեց Ցեղասպանությունը իրականացրածների և ցեղասպանվածների միջև, այլ ավելին՝ ևս մեկ անգամ թուրք ոճրագործները ներկայացվեցին որպես զոհեր, իսկ ոճրագործության ենթարկված հայերը՝ որպես ավազակախմբեր, ովքեր իբրև «Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության վրա հարձակվող թշնամիների հետ համագործակցելով՝ «դավաճանել» են Թուրքիային (այդ էլ այն դեպքում, երբ հայերը Թուրքիայում ունեցել են բավականին մեծ «արտոնություններ» ), այդ իսկ պատճառով ենթարկվել են 1915-ի տեղահանության ու վերաբնակեցման որոշմանը»…  

Այս գիտաժողովը ևս մեկ անգամ փաստեց այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները ոչ միայն չեն պատրաստվում առերեսվել սեփական պատմությանն այլ, ընդհակառակը, շարունակում են պնդել պատմաբանների հանձնաժողով ձևավորելու իրենց թեզը՝ ընդգծելով, որ միայն այսպես ասած ««ճշմարտության» վերհանումը կբուժի մեր վերքերը և կնպաստի խաղաղությանն ու կայունությանը ամբողջ աշխարհում, հատկապես Կովկասում»:

Հարկ է նշել, որ Հայոց ցեղասպանությունը հերքելու, հայերին դավաճանության մեջ մեղադրելու և իրենց զոհի կարգավիճակում ներկայացնելու Թուրքիայի այս թեզերը նոր չեն: Երբ ուսումնասիրում ենք տարբեր տարիների թուրքական իշխանությունների՝ Ցեղասպանության հարցում վարած քաղաքականությունը, ակնհայտ է դառնում, որ դրանց հիմքում էական փոփոխություն չի գրանցվել: Փոխվել են ինչ-ինչ էլեմենտներ, բայց՝ ոչ բուն բովանդակությունը:

Սակայն ուշադրության է արժանի այն փաստը, որ այս ամենն այլ երանգավորում է ստանում, երբ այս գիտաժողովն ու Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դիտարկում ենք թուրք իշխանությունների՝ Հայաստանին ուղղված վերջին ուղերձների համատեքստում: Մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո վերջիններիս կողմից նույնիսկ ամենաբարձր մակարդակով պարբերաբար բարձրաձայնվում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում նոր էջ բացելու մասին: Շարունակվող այս ուղերձները հայաստանյան որոշ շրջանակների կողմից այն աստիճան դրական են ընդունվում, որ սկսել են խոսել Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության, թշնամու կերպարի վերանայման, կառուցողական հարևանի հետ հարաբերություններ հաստատելու մասին: Ընդ որում հաշվի չառնելով այն, որ Թուրքիան մի կողմից նշում է, որ իր դուռը բաց է նաև Հայաստանի համար, մյուս կողմից շարունակում է Ցեղասպանության նկատմամբ իր ժխտողական քաղաքականությունը և ընդամենը ամիսներ առաջ իր աջակցությունն էր ցույց տալիս Ադրբեջանին՝ ներառյալ ահաբեկիչների հարցում:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: