ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գործող իշխանությունը չկարողացավ դիվանագիտական ճանապարհով պահել Արցախի տարածքները, ուր մնաց դրանք ազատագրի օկուպացիայից

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվա այցի նախաշեմին հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, որում արտահայտած մի շարք մտքեր ուղղակի հակասում են այս իշխանության կողմից երեք տարի վարած քաղաքականությանը:

Այսպես, Արմեն Գրիգորյանն Արցախյան հակամարտության հետագա կարգավորման համատեքստում հղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից սահմանված հիմնարար սկզբունքների և տարրեի վրա, որոնք կողմերին առաջարկվել են 2007 թվականին: Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է բանակցությունները իր կետից սկսելու, Մադրիդյան սկզբունքների պարզաբանման անհրաժեշտության, ինչպես նաև չբանակցելու մասին: Հիմա այդ սկզբունքների մասին հիշելը, բանակցային տրամաբանությունը վերականգնելու մասին խոսելը վերջինիս թիմի կողմից, իհարկե, դժվար թե, լուրջ ընկալվի Մինսկի խմբի համանախագահ երկրների և, ընդհանրապես, որևէ մեկի կողմից:

Չի կարող լուրջ ընկալվել նաև այս իշխանության կողմից նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանների վերականգնամ մասին հայտարարությունները: Վերջին երեք տարիների ընթացքում հնարավոր և անհնար բոլոր առիթներով Հայաստանի գործող իշխանությունը հարվածի տակ է դրել Արցախի սուբյեկտայնությունը, ավելին՝ Փաշինյանը ստորագրել է հայտարարություն, որով հանձնել է իր իրավասության տակ որևէ կերպ չգտնվող Արցախի տարածքները:

Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ խոսը մի թիմի մասին է, որ չկարողացավ դիվանագիտական ճանապարհով պահել այդ տարածքները, հիմա, իհարկե, իրատեսական չէ ակնկալել, որ դիվանագիտական ճանապարհով այն կարող է ունենալ ինչ-որ հաջողություն դրանց ազատագրման հարցում:

Այս հարցում գործող  իշխանությունը հաջողություն չի կարող ունենալ ևս մեկ պատճառով. այն իրենց համար այսօր էլ օրակարգային չէ: Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ վերջին երեք տարում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները 2018 թվականի իշխանափոխություն է և հետպատերազմյան ներքաղաքական զարգացումները: Ստացվում է, որ տեղի ունեցած պատերազմը, որի արդյունքում ունեցել ենք հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, տարածքային հսկայական կորուստներ, Covid-ի դեմ տապալված պայքարը Անվտանգության խորհրդի քարտուղարի համար առանձնապես կարևորություն չունեն, ինչպես որ կարևորություն չունի Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման խնդիրը:

Վերջինիս համաձայն՝ ինքնիշխանության ցուցիչ է իր կողմից հիշատակված գործընթացներին արտաքին միջամտության բացառումը՝ ոչ թե երկրի անվտանգության ապահովումը: Իսկ ինչպես գիտենք,  այս իշխանության քաղաքականության արդյունքում, այսօր Հայաստանը ոչ միայն չի կարողանում կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտավորությունները, այլև չի կարողանում ինքնուրույն ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: