ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչքա՞ն հեռու կգնա Թուրքիան` ի պատասխան Բայդենի հայտարարության (աուդիո)

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես և կանխատեսվում էր, Թուրքիան բավականին կոշտ արձագանքեց, սակայն  Անկարան, ըստ ամենայնի, կսահմանափակվի հայտարարություններով և մի քանի ստանդարտ գործողությամբ:

Բայդենի ընտրվելուց հետո թուրքական իշխանությունները երկկողմ հարաբերություններին վերամեկնարկ տալու իրենց մտադրության վերաբերյալ հնարավոր բոլոր առիթներով ազդակներ են հղում Վաշիգտոնին, ինչը ամերիկյան վարչակազմն ուղղակի անտեսում էր: Եվ խնդիրը միայն այն չէ, որ այսօր ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ Մերձավոր Արևելքի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է և հետևաբար նաև այդ տարածաշրջանում իր գլխավոր դաշնակցի նշանակությունն է փոքրացել: Այսօր թուրք-ամերիկյան հարաբերությունները բավականին խոր ճգնաժամ են ապրում, որը սկսվել է դեռ Օբամայի նախագահության վերջին շրջանում: 

Ըստ էության, Թուրքիան մինչև հունիս ժամանակ ունի Միացյալ Նահանգների հետ առկա տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ ինչ-ինչ գործնական քայլեր անելու համար:

Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում Ցեղասպանություն տերմինի կիրառումը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու Վաշինգտոնի միակ գործիքը չէ: Թուրքական տնտեսությունը բավականին հիվանագին է արձագանքում ամերիկյան կողմի գործողություններին, իսկ Միացյալ Նահանգներում արդեն վաղուց են պահաջում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել, ուղղակի Թրամփը, դեռևս նաև Բայդեն դրան կարողանում են ընդդիմանալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: