ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը թելադրելու է իր պայմանները բոլոր ուղղություններով, քանի դեռ չի հանդիպում հայկական կողմից կոշտ արձագանքի. Նաիրա Կարապետյան

Օրերս Ադրբեջանը հերթական անգամ արգելել է հայ ուղտավորների մուտքը Դադիվանք: Նախապես հայտարարված և ռուս խաղաղապահների միջոցով ձեռք բերված համաձայնությունը արհամարհելով` ադրբեջանական կողմը հրաժարվել է կատարել իր իսկ պայմանավորվածությունը, և Դադիվանքում ձեռնադրման արարողություն տեղի չի ունեցել:

«Հստակ է, որ այս ամենն ունի խորքային հիմք` Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքն է այդ տարածքի «տերը»՝ Արցախի մյուս հատվածի համար համապատասխան ուղերձով», - մեզ հետ զրույցում նշեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը:

Ըստ մեր զրուցակցի, Ադրբեջանի քայլերը չեն սահմանափակվելու միայն մշակութային ջարդով: Նա կարծում է, որ ըստ ամենայնի, մեր պատմամշակութային կոթողները, եկեղեցիները, սրբավայրերը տրանսֆորմացվելու են, ամեն ինչ արվելու է հայկական հետքը ջնջելու և հայկականությունն ապացուցող փաստերի վերացման համար` ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացում: Նա նաև մտավախություն է հայտնել, որ այսքանով Ադրբեջանը չի բավարարվելու:

«Դատելով Ադրբեջանի խիստ թիրախավորված և ծրագրավորված գործողություններից, նաև այն կոնկրետ բովանդակությունից, որը հրապարակային է և բաց՝ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը փորձելու է գերիշխել ցանկացած ոլորտում, իր պայմաններն է թելադրելու բոլոր ուղղություններով, քանի դեռ չի հանդիպում հայկական կողմից կոշտ արձագանքի: Բնական է, որ Ադրբեջանը կարծում է, թե պարտվածի հոգեբանությամբ այս իշխանությունը երբևէ չի կարող հակադարձել իրեն` հաղթողին», - նշեց Նաիրա Կարապետյանը:

Նրա համոզմամբ` Դադիվանքի օրինակը մի ապացույց է, որ Ադրբեջանը փորձելու է այնքան առաջ գնալ, որքան նրան թույլ կտան: Թե կրոնական և թե մյուս բոլոր ոլորտներում իրավիճակը շտկելու և հայկական կողմերի շահին տեր կանգնելու համար մեզ հարկավոր է այլ բանակցող, այլ իշխանություն` ուժեղ և սկզբունքային:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: