ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դու այնքան հանգստություն բերեցիր մեր բոլորի կյանք. Քարդաշյանը որդուն նմանեցնում է հայի

Ամերիկահայ աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը, շնորհավորելով որդու՝ Փսալմի ծննդյան երկրորդ տարեդարձը, նկատել է, որ նա իր երեխաներից ամենանմանն է հայի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում:

«Կարծում եմ՝ նա իմ երեխաներից ամենանմանն է հայի, նա նման է պապիս և ինձ այնքան շատ է հիշեցնում հորս: Նա ամենաանուշիկ երեխան է: Անգամ չեմ էլ կարող նկարագրել նրա ժպիտն ու քաղցրությունը, որը բոլորն են զգում, երբ նրա հետ են: Փսալմ, դու այնքան հանգստություն բերեցիր մեր բոլորի կյանք: Քո բոլոր զարմիկները, քույրերն ու եղբայրները քեզ շատ են սիրում: Դու մեր երջանկությունն ես: Մայրիկը քեզ շատ է սիրում»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Քիմը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: