ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավստրիայի ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի «անեծքին»

Մերձավոր Արևելքում հակամարտությունը հնարավոր չէ լուծել փրփրոտ բերանով, Թուրքիան պետք է նպաստի իրավիճակի լիցքաթափմանը։ Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալլենբերգը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի «անեծքը»:

Ավստրիայի նախարարի հայտարարության տեքստը «ՌԻԱ նովոստի»-ին է տարածել:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ անիծում է Ավստրիայի կառավարությանն այն բանի համար, որ Ավստրիայի պետական գերատեսչությունների շենքերի վրա բարձրացրել է Իսրայելի դրոշները:

«Անհնար է փրփուրը բերանին լուծել Մերձավոր Արևելքի հակամարտությունը: Համասը ահաբեկչական կազմակերպություն է: Մենք չպետք է թույլ տանք, որ նրանք գործողության օրենքը պարտադրեն մեզ»,-ասել է Շալլենբերգը:

Ըստ նրա, ահաբեկչության ժամանակ Իսրայելի կողքին գտնվող պետությունների, այդ թվում՝ Ավստրիայի դեմ ուղղված նման հարձակումներով, թուրք քաղաքական գործիչները հերթական անգամ ցույց են տալիս «իրավունքի իրենց սարսափելի ըմբռնումը»:

«Կրակին յուղ լցնելու փոխարեն, Թուրքիային շտապ կոչ ենք անում նպաստել լիցքաթափմանը»,-հավելել է արտգործնախարարը:

Ավստրիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ Էրդողանի խոսքերից հետո Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ:

«Նախագահ Էրդողանի այս անհեթեթ հայտարարություններից հետո առավոտյան Թուրքիայի դեսպանը կանչվեց ԱԳՆ՝ նրան Ավստրիայի հստակ դիրքորոշումը փոխանցելու համար»,- «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են նախարարությունից։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: