ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատալոնիայի խորհրդարանը պաշտոնապես կպահանջի Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին

Կատալոնիայի խորհրդարանը պաշտոնապես կպահանջի Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին ու կդատապարտի ՀՀ տարածքային ամբողջականության խախտումն Ադրբեջանի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է El Nacional-ը:

Նշվում է, որ մայիսի 17-ին Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բորասը ընդունել է Կատալոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Լրատվամիջոցը տեղեկացել է, որ Պալատը հանդես կգա հայտարարությամբ, որով կպահանջի ազատ արձակել հայ ռազմագերիներին և կդատապարտի Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը:

Թեև Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների`նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: