Հայաստանի իշխանություններն աշխարհաքաղաքական նոր, մեծ արկածախնդրություն են սկսում. Կարեն Բեքարյան (Tert.am)
Հայաստանի իշխանություններն աշխարհաքաղաքական շահերի բախման վրա կառուցվող նոր, մեծ արկածախնդրություն են սկսում: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկմանը նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը, փոխանցում է Tert.am-ը:
Աշխարհից և դրա առանձին հատվածներից մեր ունեցած ակնկալիքների հարցում Կարեն Բեքարյանը կարևորել է, թե մենք ինչ ազդակներ ենք հղում աշխարհին:
«ՀՀ իշխանությունը չի կասեցրել հակառակորդի ագրեսիայի փորձը, կանխարգելող գործողություն չի փորձել իրականացնել, ավելին՝ անգամ որպես պետություն վերաբերմունք չի ցուցաբերել բոլոր այն պատասխանատուների հանդեպ, որոնց գործառութային պարտավորությունն էր երկրի անվտանգության ապահովումը, սուվերեն տարածքի պաշտպանությունը: Այսինքն՝ այսօր օգնության տարաբնույթ ազդանշաններ տվողն ինքը որևէ քայլ, որևէ գործողություն չի կատարել այս ամենը կանգնեցնելու համար», - ընդգծել է նա:
Վերլուծաբանն անտրամաբանական է համարում նաև այս խնդիրը լուծելու հարցում հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները շրջանցելով ՀԱՊԿ-ին դիմելը:
«Խնդրին նորից նայեք աշխարհի աչքերով: Դաշնակիցդ առավել քան ներգրավված է այս բոլոր գործընթացներում, պատերազմից հետո համատեղ ստորագրված փաստաթղթով միջնորդական առաքելություն է իրականացնում բոլոր իմաստներով, քո տարածքում ունի ռազմաբազա, ունի երկկողմ իրավապայմանագրային դաշտ, դու սա շրջանցում ես, դիմում ես ՀԱՊԿ-ին, որտեղ քո հույսը հենց այս երկրի վրա է», - նշել է նա:
Ընդ որում, Կարեն Բեքարյանի կարծիքով՝ անհասկանալի է նաև ՀԱՊԿ-ից մեր ակնկալիքը: «Դիմել ենք ՀԱՊԿ-ին ոչ թե գործողություն կազմակերպելու, այլ խորհրդակցություններ սկսելու համար: Այդ խորհրդակցություններից ակնկալիքը ո՞րն է», - նշել է նա:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
