ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինձ հիմա մեղադրում են այն ուժերը, որոնք իրենք են հենց Ղարաբաղը դուրս թողել բանակցային գործընթացից. Ռոբերտ Քոչարյան

«Եթե անհրաժեշտ է, մենք կարող ենք ևս մեկ անգամ հրապարակել այդ փաստերը, մեր ժողովրդին թող հասանելի դառնա, թե ով է Ղարաբաղը դուրս թողել բանակցային գործընթացից։ Ի դեպ, ինձ հիմա մեղադրում են այն ուժերը, որոնք իրենք են հենց Ղարաբաղը դուրս թողել բանակցային գործընթացից»,- Գեղարքունիքի մարզի քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով ԼՂՀ-ն բանակցությունների գործընթացից դուրս մնալու վերաբերյալ հարցին, փոխանցում է Panorama-ն։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի նախագահն է դարձել 1998 թվականից. «1996 թվականի դեկտեմբերին կայացած Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո որևէ բանակցային գործընթաց չի եղել։ Ըստ էության, ամբողջ 1997 թվականին և մինչև 1998 թ․-ի ապրիլ ամիսը (ես ՀՀ նախագահ եմ ընտրվել 1998թ․-ի փետրվարին, բայց այդ պաշտոնն ստանձնել եմ ապրիլին)։ Մինչ այդ, մոտ 1․5 տարի ինտենսիվ բանակցություններ են եղել ՀՀ առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեի միջև։

Ինտենսիվ բանակցություններ՝ առանց Ղարաբաղի։ Ես Ղարաբաղի նախագահն էի, և Ժիրայր Լիպարիտյանը երբ գալիս էր, ինձ կիսատ-պռատ ասում էր, թե ինչ է եղել։ Կամ խոսում էր Ղարաբաղի այն ժամանակվա արտգործնախարար Արկադի Ղուկասյանի հետ։ Բայց Ղարաբաղը ոչ մի մասնակցություն չի ունեցել այդ բանակցություններին։ 1997թ․ հունվարին, երբ Ժիրայր Լիպարիտյանն ազատվել է աշխատանքից, նա մամուլի ասուլիս է տվել և հայտարարել․ «Մենք այս գործընթացն սկսել ենք Վաֆա Գուլուզադեի հետ, մտածելով, որ կօգնենք պրոցեսն արագացնելու հարցում, բայց ստացվեց հակառակը»»։

Ռոբերտ Քոչարյանը նշել է՝ սա փաստարկված ճշմարտություն է․ այդ պրոցեսն առանց Ղարաբաղի սկսողն ու շարունակողը իր սխալն ընդունել է։

«Հիմա այսքանից հետո մարդիկ ի՞նչ խղճով են ասում, թե ես եմ Ղարաբաղը բանակցություններից դուրս թողել։ Եթե ի վիճակի ես ստել առանց կարմրելու, ուրեմն այնքան է սովորական քեզ համար»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: