Հայաստանը և Արցախը՝ ջրային անվտանգության լրջագույն խնդիրների առջև
«Ցանկացած կասկածելի գործունեության, որն Ադրբեջանն իրականացնում է գետերի շուրջ, պետք է անմիջապես արձագանքել և չթողնել անպատասխան»,- ասաց Բաբայանն ու անդրադարձավ Թարթառ գետի հունը փոխելու ահազանգին։ «Այս պահին դա հնարավոր չէ իրականացնել։ Թարթառը հզոր գետ է, մոտ 700 մլն խմ տարեկան հոսք ունի։ Գետի հունը փոխելու համար հսկայական շինարարական աշխատանքներ պետք է կատարվեն։ Այսինքն հունը փոխելու երկու տարբերակ կա՝ կամ իջեցնում են հունը դեպի Արաքս ՝ Քաշաթաղի շրջանում, որտեղ պետք է անցնի Լաչինի միջանցքով և հետո ջուրն օգտագործվի, կամ կարող է Մռավի լեռնացքով, թունելներով ջուրը հասցվի մինչև Գանձակ, բայց դրա համար էլ մեծ ռեսուրսներ են պետք, ծախսատար է»,-ասաց Բաբայանը։
Ինչ վերաբերում է Թարթառի հունի մոտ նկատված տեխնիկային, ապա Բաբայանի կարծիքով , դա կարող է բերվել օրինակ ՝ ջրամատակարարման հարցեր լուծելու համար, բայց ոչ գետի հունը փոխելու։
Ամեն դեպքում , հարկ է նշել, որ Սարսանգի ջրամբարը սնվում է միայն Թարթառ գետով, իսկ ջրամբարից օգտվում է Արցախի բնակչությունը։ Ինչը նշանակում է, որ Արցախի բնակչությունը մեծ ռիսկի տակ է։
«Հարվածը կլինի ուժեղ, եթե նրանք որոշեն թունավորել Սարսանգը»,- ասաց նա։ Դավիթ Բաբայանի խոսքով ՝ Ադրբեջանը չի հրաժարվի ջրային աշխարհաքաղաքականությունից , նա կփորձի ազդել մեզ վրա տարբեր եղանակներով՝ օրինակ վախեցնելով կամ սպառնալով, որ կարող է թունավորել, փոխարենն ակնկալելով տարբեր տեսակի զիջումներ։
«Հայաստանի ջրային անվտանգությունը նույնպես սարսափելի վտանգված է։ Սևանը սնող Արփա և Որոտան գետերի ակունքները սկիզբ են առնում Քարվաճառում, նախկին՝ Արցախի Հանրապետությունում, այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Մենք տեսնում ենք , որ ստեղծվել է բարդ իրավիճակ։ Ժամանակին մենք 100%-ով ապահովում էինք Հայաստանի ջրային անվտանգությունը, Արցախը նույնպես գրեթե 100 %-ով ապահովված էր։ Հիմա մենք ծայրաստիճան խոցելի ենք դարձել»,-ասաց Բաբայանը։
Թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել ՝ խնդրի կարգավորման համար, Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ ջրային անվտանգության հարցը հնարավոր է լուծել միան քաղաքական հարթությունում։
«Միակ ճանապարհը, որ ակունքներում ինչ-որ կերպ տեղեկայված լինեն կամ ռուսական խաղաղապահները կամ միջազգային դիտորդական խումբ՝ կազմված Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչներից, որպեսզի թույլ չտան գետերի թունավորումը։ Այլ տարբերակ չունենք, պետք է այդ հարցը բարձրաձայնենք, քանի դեռ չենք կանգնել կատաստրոֆայի առջև»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ