ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գործարկվել է ԵԱՏՄ «Աշխատանք առանց սահմանների» հարթակը

ԵԱՏՄ տարածքում առցանց աշխատանք գտնելու նոր հնարավորություն է ստեղծվել: Հուլիսի 1-ից գործարկվել է «Աշխատանք առանց սահմանների» հարթակը, որը մեկտեղում է  աշխատանք փնտրողներին և գործատուներին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը նշեց, որ «Աշխատանք առանց սահմանների» հարթակը ստեղծվել է ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակում: Այն նախատեսված է ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար: Այն որոնողական լայն հնարավորություններով լավ գործիք է ինչպես աշխատանք փնտրողների, այնպես էլ գործատուների համար:

«Յուրաքանչյուր ցանկացող կարող է ունենալ անձնական էջ տվյալ հարթակում, իր մասնագիտական հմտություններն ու որակավորումները հանրայնացնելու ԵԱՏՄ տարածաշրջանում, ֆիլտրների լայն հնարավորությամբ կարողանա ընտրել ավելի նպատակային, ավելի հարմար աշխատանք: Հաջորդ առավելությունն այն է, որ հարթակից օգտվելը, եղած ծառայություններն անվճար են»,-ասաց Անահիտ Պարզյանը: Հարթակում շահառուների գրանցումն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություններում: Քաղաքացիները մոտենում են ծառայությունների գրասենյակներ և գրանցվում «Գործ» տեղեկատվական համակարգում: Դրանից հետո քաղաքացիները կարող են բացել օգտանուններ՝ ունենալով անհատական էջեր: Շահառուի կողմից ներմուծված տեղեկությունը հավաքագրվում է հայերենով, սակայն հարթակն ունի ավտոմատացված մեխանիզմ, որով տեղեկությունը կարող է փոխանցվել ռուսերենով:

Հարթակը հնարավորություն է տալիս աշխատանք փնտրել կամ աշխատող գտնել ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում: Կա ինչպես առկա, այնպես էլ հեռակա աշխատանքի հնարավորություն:Անահիտ Պարզյանը նշեց, որ այս հարթակի ստեղծման նպատակներից մեկը ռիսկերի նվազեցումն է:

«Այսպես, թե այնպես, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներն աշխատանք փնտրում էին, քիչ չէին դեպքերը, որ հայտնվում էին խաբված իրավիճակում: Հարթակի ստեղծման նպատակն այն է, որ այդ իրավաբանական անձինք նույնականացվեն: Ամեն դեպքում կապը քաղաքացիների և գործատուների միջև լինելու է ինքնուրույն, նամակագրության միջոցով: Քաղաքացինեըը հնարավորություն ունեն ինքնուրույն մի քանի այլ հարթակներում տեղեկություններ փնտրել գործատուի մասին»,- հավելեց Անահիտ Պարզյանը: Նրա խոսքով, ստեղծված հարթակը լավ հնարավորություն է նեղ մասնագետների գտնելու համար:

Հարթակը նոր է, բայց արդեն ընդհանուր ԵԱՏՄ տարածքից 4 մլն աշխատանքի փնտրողի և կես միլիոն գործատուի մասին տեղեկություն կա:  Ակնկալվում է, որ այն աշխուժություն կմտցնի զբաղվածության շուկայում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: