Նման սահմանափակումներ Հայաստանի Հանրապետությունը երբևէ չի տեսել․Շուշան Դոյդոյան
Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու վերաբերյալ ԱԺ որոշման մասին այսօր լրագրողական կազմակերպությունները հանդես կգան հայտարարությամբ։
«Շատ կարևոր է, որ այս հարցի շուրջ համայնքի ներսում լինի միասնական դիրքորոշում, միասնական ընդվզում և պարտադրանք իշխանություններին, որպեսզի նման սահմանափակումներ, որոնք երբևէ չի տեսել Հայաստանի Հանրապետությունն անգամ ամենածանր իրավիճակներում, կիրառություն չստանան ու պրակտիկա չձևավորեն», - Panorama.am-ի հետ զրույցում ասել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։
Տեղեկատվության ազատության հարցերով փորձագետը լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ արգելելը որակում է որպես լրագրողական աշխատանքի՝ հետևաբար նաև հասարակության տեղեկատվությաւն ստանալու իրավունքի կոպիտ ոտնահարում, տեղեկատվության ազատության, մատչելիության կոպիտ սահմանափակում։
«Թեև ԱԺ ղեկավարությունը փափուկ բարձ է փորձում դնել՝ տեղեկացնելով, իբր ուզում են կարգավորել լրագրողների աշխատանքը, բայց կոնկրետ այս դեպքում երևում է, որ դրանք ուղղված են ոչ թե կարգավորմանը, այլ առավելապես միտված են լրագրողների աշխատանքը խոչընդոտելուն, խանգարելուն, հետևաբար հասարակությանը տեղեկատվություն ստանալու իր հիմնարար իրավունքից զրկելուն», - մանրամասնել է Շուշան Դոյդոյանը։
ԻԱԿ նախագահի խոսքով, Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանը մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմով իրականացրել է իր մասնագիտական աշխատանքը, հրապարակված լուսանկարները դասական լրագրության կադրեր են, որոնք նկարագրում էին տիրող իրավիճակը խորհրդարանի տարածքում ու շենքում։
«Փայլուն կադրեր էր ֆիքսել ԱԺ-ում, միջանցքներում, և ով նայում էր այդ լուսանկարները, անհեթեթություն էր որակում այն սահմանափակումները, որոնք զինվորական համզգեստով մարդիկ կիրառում էին ԱԺ-ում ընդդեմ լրատվամիջոցների։ Եվ քանի որ կադրերն ամեն ինչ ասում էին հազարավոր բառերի փոխարեն, թե ինչպիսի միջավայր է ձևավորել ԱԺ ղեկավարությունը լրագրողների համար, բնականաբար նրանք փորձում են քայլեր անել բարեխիղճ լուսանկարչի մուտքն ԱԺ արգելելու համար։ Սա անօրինական արգելք է», - ասել է Շուշան Դոյդոյանը։
Ըստ փորձագետի, ԶԼՄ ներկայացուցիչների մուտքը այս կամ այն պետական կառույց կարող է սահմանփակվել միայն երկու նպատակով։
«Առաջին դեպքում, եթե լրագրողի կամ լրատվամիջոցի ներկայացուցչի ներկայությունը կարող է անվտանգության ռիսկեր, սպառնալիք պարունակել, ինչն այդ դեպքին բացարձակապես չի առնչվում, և երկրորդ դեպքում, եթե լրագրողների թիվն այնքան մեծ է, որ ստիպված են սահմանափակել, որովհետև չեն տեղավորվի այդ կառույցի դահլիճում, շենքում, դհլիճներում։ Մնացած բոլոր հիմքերը կամայական են ու սուբյեկտիվ ու չեն կարող համարվել միջազգային լավագույն փորձին համապատասխան», - ընդգծել է ԻԱԿ նախագահը։
Նա նշել է, որ ինչքան շուտ վերանայի ծածուկ ու թաքուն ընդունած որոշումը ԱԺ նախագահը, այնքան դրանից կշահի կառույցի ու նաև նրա հեղինակությունը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 1,03 կմ/ժ