Ռիգայի փողոցներ են դուրս եկել պարտադիր պատվաստման դեմ բողոքող մի քանի հազար մարդ
Մի քանի հազար մարդ օգոստոսի 18-ին Ռիգայի կենտրոնում բողոքի ակցիա են անցկացրել կորոնավիրուսի «հարկադրական պատվաստման դեմ»: Այդ մասին հաղորդել Է BNS գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տեղեկատվության համաձայն, ակցիան մեկնարկել Է Ազատության հուշարձանի մոտ, այնուհետեւ բողոքողները տեղափոխվել են Ռիգայի դղյակի (նախագահի նստավայր) մերձակայք: «Ռիգայի դղյակի մոտ սկզբում հավաքվել Է մի քանի հարյուր մարդ, բայց ժամը 20:00-ին ակցիայի պաշտոնական մեկնարկին նրանց թվաքանակն արդեն կազմում Էր մի քանի հազար (…) Մարդկանց թվաքանակը, որոնք պիկետի Էին հավաքվել Ռիգայի կենտրոնում, գերազանցել Է այն առավելագույն թվաքանակը, որը ներկայում թույլատրված Է, ուստի բողոքողներին վերահսկել են մեծ թվով ոստիկաններ, իսկ դղյակի շուրջը տեղադրվել են արգելափակոցներ: Պիկետի մասնակիցները չեն պահպանել ո՛չ երկու մետր հեռավորությունը, ո՛չ դիմակներ կրելու պահանջը, ինչը ենթադրում են գործող համաճարակաբանական կանոնները»,-հաղորդել Է BNS-ն: Նշվում Է, որ ակցիայի ժամանակ բազմաթիվ խախտումներ են հայտաբերվել բողոքողների շրջանում՝ համաճարակաբանական անվտանգության միջոցներ չպահպանելը, ոչ սթափ վիճակում հասարակական վայրում գտնվելը, խուլիգանական բնույթի գործողությունները, գույքի դիտավորյալ վնասումը, ինչպես նաեւ հարձակումը ոստիկանության աշխատակցի վրա (վերջին իրավախախտման վերաբերյալ քրեական գործընթաց Է սկսվել): Ավելի վաղ Լատվիայի նախարարների կաբինետը որոշում Է ընդունել, որ պատվաստումը պարտադիր Է դառնալու բժշկական, սոցիալական, ուսումնական եւ մյուս հաստատություններում: Գործատուներին իրավունք կտրվի ազատել, հեռացնել կամ այլ պաշտոնների տեղափոխել այն աշխատակիցներին, որոնք COVID-հավաստագիր չեն ստանա տարած հիվանդության կամ պատվաստման վերաբերյալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ