ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է. ԱՄՆ դեսպան

Չափազանց կարևոր է այն, ինչ տեղի է ունենում Սյունիքի մարզում, հատկապես Գորիս-Կապան ճանապարհին, այս առումով մենք միշտ շեշտել ենք, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո համապարփակ լուծման անհրաժեշտություն կա։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Հայաստանը և Ադրբեջանը պետք է կարողանան հասնել երկարատև խաղաղության։ Ուզում եմ ընդգծել, և արդեն մի քանի անգամ ասել եմ․ մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է։ Մենք համապարփակ լուծման անհրաժեշտություն ենք տեսնում, որի համար պետք է ընթանան բանակցություններ, ինչը շատ կարևոր է՝ լուծելու առաջացող տարբեր լարվածությունները, որ հատկապես տեսնում ենք սահմանամերձ շրջաններում»,- ասել է Լին Թրեյսին։

Թրեյսին ընդգծել է, որ Մինսկի խմբի օրակարգում մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

«Սա է ամերիկյան քաղաքականության դիրքորոշումը»,- ասել է Թրեյսին։

Այսօր՝ Ժողավրդավարության միջազգային օրը, դեսպան Թրեյսին մասնակցել է Հայաստանում բարևարքության նախագծի գործարկման միջոցառմանը։ Այս նախագծի նպատակն է Հայաստանին օգնել կոռուպցիայի դեմ պայքարում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: