ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնիի միջազգային ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ավելի քան մեկ տարվա դադարից հետո ֆրանսիական Շամոնիում կհանդիպեն քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային, գործարար շրջանակների հայտնի գործիչներ ամբողջ աշխարհից: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որպես գլխավոր բանախոս, կմասնակցի գագաթնաժողովի երեք տարբեր քննարկումների:

Հավատարիմ իր փիլիսոփայությանը՝ Շամոնիի գագաթնաժողովը հանդես է գալիս իբրև յուրօրինակ հարթակ գաղափարների փոխանակման համար: Քննարկումների գլխավոր թեմաները կլինեն առանցքային մակրոխնդիրները. տնտեսություն, աշխարհաքաղաքականություն, հասարակություն, շրջակա միջավայր և տեխնոլոգիաներ, դրանց զարգացումն առաջիկա տարիներին և հնարավոր ազդեցությունը ներդրումային ու գործարար որոշումների վրա:

«Մտքերի գագաթնաժողովին» ներկա կլինեն և մասնակիցներին կողջունեն Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնը (ԱՄՆ), Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախկին գլխավոր տնօրեն (2010-2020) Իվ Դակորդը (Yves Daccord), ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, միջազգային խոշոր ընկերությունների, գիտակրթական հաստատությունների ղեկավարներ և այլք:

Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայաստանյան բիզնես միջավայրի վերաբերյալ հանդիպումներ կունենա համաշխարհային մի շարք խոշոր, այդ թվում՝ շվեյցարական ընկերությունների (Google, Nestlé, Cargill, և այլն) ղեկավարների հետ՝ քննարկելու ներդրումների ներգրավման հնարավորությունները։ Այս հանդիպումները բացառիկ հնարավորություն են Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից:

Նման յուրահատուկ հնարավորություն է նաև արդեն հաջորդ ամիս՝ 2021թ. հոկտեմբերի 23-24-ը Հայաստանում՝ Դիլիջանում նախատեսված՝ Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: