ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր նշում ենք մեր քաղաքամայր Ստեփանակերտի օրը․ Դավիթ Սարգսյան

Այսօր նշում ենք մեր քաղաքամայր Ստեփանակերտի օրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

«Մեծ աշխարհի այս գողտրիկ անկյունում է բաբախում Արցախի սիրտը: Այստեղ ժամանակներ ու քաղաքակրթություններ են հատվում, տրամադրություններ ու երազանքներ են մեկտեղվում:

Ստեփանակերտը փոթորկալի անցյալ է ունեցել: Անցած երկու-երեք տասնամյակների ընթացքում, թվում է՝ արդեն թոթափում էինք 90-ականների դժնդակ օրերի հետքերը: Մայրաքաղաքն էլ բռնել էր կայուն զարգացման ճանապարհը: Բայց վրա հասավ 2020թ-ի պատերազմը:

Ազատամարտից հետո առաջին անգամ թիրախավորվեց նաև Ստեփանակերտը: Ունեցանք անդառնալի կորուստներ, տեղահանված հազարավոր հայրենակիցներ:

Նրանց մեծ մասը հանգրվանեց մայրաքաղաքում: Ու դա բնական է, որովհետև Ստեփանակերտը բոլոր արցախցիների տունն է...

Պատերազմը նոր մարտահրավերների առաջ կանգնեցրեց մեր քաղաքին՝ ավերածություններ, բնակֆոնդի ընդարձակում, ենթակառուցվածքների գերծանրաբեռնում:

Բայց ստեփանակերտցին սովոր չէ հանձվելու, նա անպայման մեջքը ուղղելու ու շենացնելու է իր մեծ օջախը:

Սա է մեր նահատակների՝ մեզ թողած պատգամը: Սա պետք է լինի մեր տեսլականը՝ հանուն այն արյան, որով սրբացել է մեր հողը: Ուրեմն չենք երկնչում ու չենք հապաղում, այլ՝ ի գո՛րծ: Ուս ուսի, ձեռք ձեռքի կապրեցնենք մեր սրբություն Արցախն ու մեր սրտի քաղաք Ստեփանակերտը», - գրել է քաղաքապետը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: