ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաակաշվիլին մտադիր է Թբիլիսի մեկնել իր աջակիցների հետ միասին հոկտեմբերի 3-ի առավոտյան

© AP

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մտադիր է Թբիլիսի մեկնել իր աջակիցների հետ միասին հոկտեմբերի 3-ի առավոտյան։ Այս մասին նա գրում է Facebook-ի իր էջում, հաղորդում է News.am։

Ավելի վաղ նա հայտնել էր Վրաստան վերադառնալու մասին։

«Հոկտեմբերի 3-ի առավոտյան մենք կմեկնենք Թբիլիսի` պաշտպանելու քաղաքացիների՝ ընտրելու իրավունքը»,-ասել է նա։

Երկուշաբթի նախկին նախագահը հայտնել է, որ հոկտեմբերի 2-ի երեկոյան ինքնաթիռի տոմս է գնել դեպի Վրաստան, ապա տեղադրել տոմսի սքրինշոթը։

Սաակաշվիլին Վրաստանը գլխավորել է 2008-2013 թվականներին: 2013-ին հերթական ընտրություններում պարտվելուց հետո նա լքել է երկիրը: Դրանից հետո քաղաքական գործչի դեմ հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնցից մի քանիսում նա հեռակա կարգով դատապարտվել է ազատազրկման: 2015-ին նա զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից եւ արդեն 6 տարի է՝ Ուկրաինայի քաղաքացի է: Իշխանությունները խոստացել են ժամանելուն պես ձերբակալել նրան։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: