ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽ Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավարը, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողները կոչ են անում իրավիճակի արագ դեէսկալացիայի

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչովը եւ Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Ժիվկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սրացումների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունը.

«Մենք լրջորեն մտահոգված ենք երեկվա ծանր մարտերով, որը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին շրջանում լարվածության աճից հետո։ Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունը՝ ենթադրյալ սադրանքներին ի պատասխան, համարվում է անցյալ տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի ամենավատ խախտումը, որի արդյունքում մինչ այս պահը կան դեռևս չհաստատված թվով սպանված, վիրավոր և գերի ընկած զինվորներ։

Մենք կոչ ենք անում իրավիճակի արագ դեէսկալացիայի և ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահի ներգրավվածությունը և Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարը։ Մենք վերահաստատում ենք, որ սահմանի հետ կապված հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացում, ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների միջոցով։

Մենք դատապարտում ենք «սահմանագծման» ցանկացած փորձ, որը նկատելի է դարձել մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի հայկական տարածք ներխուժումից հետո։ Մենք աջակցում և կոչ ենք անում բացել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրով, ինչը մեծապես շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար։

Սա ներառում է կապի տրամադրումը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Հաջողության հասնելու համար կողմերը պետք է հետևեն համաձայնագրի տեքստին և խուսափեն չափազանց ծավալուն մեկնաբանությունից:

Ավելին, մեզ անհանգստացնում են այն հաղորդագրությունները, ըստ որոնց՝ խոչընդոտվում է երթևեկությունը այն ճանապարհներով, որոնք կապում են հայկական քաղաքներն ու գյուղերը Ադրբեջանի տարածքով, և կարծում ենք, որ նման պահվածքը հակասում է այս համաձայնագրի ոգուն և անտեղի խոչընդոտում է տեղի քաղաքացիների կյանքը:

Մենք նաև ցավում ենք, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, այդ թվում՝ Եվրախորհրդարանի 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևին, հակամարտության հետ կապված բազմաթիվ հայ կալանավորներ դեռևս ազատ չեն արձակվել, և մենք այս հարցով վերսկսում ենք մեր դիմումը Ադրբեջանի իշխանություններին։ Մենք նաև վերահաստատում ենք մեր կոչը՝ փոխանակել ականապատ դաշտերի բոլոր արդի քարտեզները, որպեսզի խաղաղ բնակիչները վերադառնան նախկին հակամարտության շրջաններ։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ԵՄ-ի հանձնառությունը՝ աջակցելու վստահության ամրապնդման միջոցառումներին և լուծելու ցանկացած հարց բանակցությունների սեղանի շուրջ, մասնավորապես՝ հակամարտության տևական կարգավորման և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսման միջոցով՝ Մինսկի խմբի համանախագահների կողմից ղեկավարվող գործընթացում»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: