ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առանց փողոցի Ազգային ժողովը որևիցե հարց լուծել չի կարող. Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, թե ողջունում է ընդդիմադիրների շարժումը, հաղորդում է Այսօր-ը: 

Նրա խոսքով՝ պետք է հստակ խնդիր դնել ու ծրագիր ունենալ:

«Պետք է նաև ղեկավար մարմին լինի, թե չէ քաոսային շարժում է», - ասել է նա։ Մանուկյանը նշել է, թե փողոց դուրս գալու իր նախկին հայտարարություններն ուժի մեջ են։

«Առանց փողոցի Ազգային ժողովը որևիցե հարց լուծել չի կարող։ Ազգային ժողովը կարող է հարցը ներկայացնել միջազգային հանրությանը։ Երբ փողոցը հարցերը դե ֆակտո բերի իշխանության, ԱԺ-ն կարող է դա ձևակերպել, բայց ԱԺ-ն չի կարող խնդիրները լուծել։ Ազգային ժողովում բանավեճերից օգուտ չկա, հարցը լուծելու է փողոցը», - ասել է Մանուկյանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: