ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զախարովան՝ Ալիևի հայտարարության և հայ խաղաղ բնակիչների սպանության մասին

mid.ru

Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մենք ելնում ենք հայտարարություններից և գործողություններից զերծ մնալու անհրաժեշտությունից, որոնք կարող են դանդաղեցնել ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, և, իհարկե, հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության էսկալացիայի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարությունները, հայտնում է News.am։ 

«Կարծում եմ, որ ավելի լավ է հավատարիմ մնալ խնդրին, այլ ոչ թե քաղաքական հայտարարություններին... Մենք որպես միջնորդ անում ենք ամեն ինչ իրավիճակը կայունացնելու համար… Դուք գիտեք մեր սկզբունքային մոտեցումները… Մենք մեր կողմից ամեն ինչ անում ենք, որպեսզի իրականացվեն և՛ պայմանավորվածությունները, և՛ իրավիճակը․․․ Դա երբեք չի կարելի երաշխավորել, քանի որ խոսքը հին հակամարտության մասին է, սակայն այսպես թե այնպես մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը չվատթարանա»,- ասել է Զախարովան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: