ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02EUR - 431.27 դրամ +0,27RUB - 5.71 դրամ +0,71GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր մասին

Իրադարձություններին «թեժ» հետքով անդրադառնալը, «դեղին մամուլը» և ներքաղաքական տարաձայնությունները «Արմեդիա» ՏՎԳ-ի համար առաջնահերթություն չեն: Մեր առաքելությունն է հայ ընթերցողին ցույց տալ աշխարհն ու Հայաստանն առավել լայն՝ աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական ընկալմամբ:

Հնարավոր է՝ Հայաստանն այնքան էլ մեծ տեղ չի զբաղեցնում աշխարհի քարտեզի վրա: Սակայն ակնհայտ է, որ համաշխարհային բոլոր գործընթացները փոխկապակցված են: Հետևաբար «Արմեդիան» հավակնում է իր ընթերցողին ներկայացնել արդիական իրադարձությունների փոխադարձ ազդեցությունը, դրանց հնարավոր անդրադարձը Հայաստանի և նրա արտաքին քաղաքական զարգացումների վրա:

Արտաքին քաղաքականությունը և տարածաշրջանային զարգացումները, քաղաքական մեկնաբանությունները և վերլուծությունը, համաշխարհային նորություններին «հայկական հայացքը» և աշխարհի խնդիրները հայկական հեռանկարում. սա այն է, ինչով մեր գործակալության նյութերը տարբերվել և տարբերվելու են մյուս ԶԼՄ-ների նյութերից:

2006 թվականից մենք փորձում ենք մեր խոսքն ասել Հայաստանի տեղեկատվական հարթակում՝ հատուկ ուշադրություն հատկացնելով ՀՀ ինտեգրացիոն գործընթացներին, Եվրամիության ընդլայնմանը (հատկապես արևելյան ուղղությամբ), մեր տարածաշրջանի հանդեպ Արևմուտքի հետաքրքրվածությանը և հետխորհրդային տարածքում եվրասիական հայեցակարգին: Բնականաբար, մեր նյութերում հատուկ ուշադրություն է հատկացվում ղարաբաղյան կարգավորմանը: Մշտապես մեր ուշադրության կենտրոնում են հայկական Սփյուռքի խնդիրները և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

Կայքը «Արմեդիա» ՏՎԳ գործունեության միակ հարթակը չէ: Գործունեության ընթացքում մենք հրատարակել ենք նաև «Արմեդիա տպագիր» թերթը, ինչպես նաև հայկական տարբեր ալիքներով ունեցել ենք մեր սեփական հեռուստահաղորդումները, ինչպիսիք են, օրինակ` Realpolitik («Իրական քաղաքականություն») հաղորդաշարը և «Հայացք աշխարհին» հեղինակային հեռուստանախագիծը: Մեր գործակալության տեղեկատվական նյութերի հիման վրա գրքերի հրատարակումը ևս «Արմեդիա» ՏՎԳ-ի գործունեության մաս է կազմում: Եվ, իհարկե, մենք բազմաթիվ ծրագրեր ունենք մեր աշխատանքի ընդլայնման և բաղադրիչների խորացման վերաբերյալ: Հետևաբար, ընտրե՛ք մեզ, ծանոթացե՛ք աշխարհին և այդ աշխարհում Հայաստանի դերակատարմանը «Արմեդիա» ՏՎԳ- միջոցով:

 

 

 

 

 

 

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
   
07.12.2024
   
08.12.2024
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: