ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կադիրովը վրդովված է Թուրքիայում Դուդաեւի զբոսայգու բացումից և ՌԴ ԱԳՆ-ին կոչ է անում քայլեր ձեռնարկել

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը չեչեն անջատողականների առաջնորդ, Իչկերիա Չեչենական ինքնահռչակ Հանրապետության (ԻՉՀ) նախագահ Ջախար Դուդաևի անունը կրող այգու բացումից հետո դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ խնդրելով արձագանքել թուրքական իշխանությունների գործողություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կադիրովը նաև կոչ է արել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին որոշել, թե արդյոք ինքը կողմ է «թափանցիկ և ազնիվ հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության հետ», հայտնում է News.am:

«Ինձ են դիմել Չեչնիայի Հանրապետության խորհրդարանի, իրավապահ մարմինների և հոգևորականների ներկայացուցիչներ՝ խնդրելով արձագանքել թուրքական իշխանությունների գործողություններին, որոնք կոծկում են Ռուսաստանում հանցագործություն կատարած ահաբեկիչներին, այնուհետև համացանցում ցեխ են շպրտում երկրի և հանրապետության ողջ ղեկավարության վրա։ Դիմում եմ նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը՝ Թուրքիայի իշխանությունների ներկայիս գործողություններն ուղղակի սպառնալիք են դարեր շարունակ զարգացող ռուս-թուրքական հարաբերությունների համար։ Պետք է ուշադրություն դարձնել սրան և կանխարգելիչ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել նման դրսևորումների դեմ»,- գրել է Կադիրովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: