ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օտարերկրացիներն անօրինական աշխատանքի համար հունվարի 1-ից կարող են արտաքսվել ՌԴ-ից

Հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիներին կարող են արտաքսել Ռուսաստանից՝ ապօրինի աշխատանքային գործունեության համար, իսկ գործատուներն այդպիսի աշխատողներ վարձելու համար կարող է տուգանվել մինչև 800 հազար ռուբլի յուրաքանչյուր անձի համար։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնում։

«Հունվարի 1-ից ապօրինի աշխատանքի համար, տուգանքներից (մինչև հինգ հազար ռուբլի) բացի, օտարերկրացիների նկատմամբ կարող են միջոցներ ձեռնարկվել Ռուսաստանից արտաքսման և վերադարձի մուտքի արգելքի հետ կապված։ Օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ապօրինի ներգրավման համար գործատուները կարող են տուգանքների (մինչև 800 հազար ռուբլի) ենթարկվել յուրաքանչյուր այդպիսի աշխատակցի համար», - ասվում է մամուլի կենտրոնում:

«Այդ կապակցությամբ Ռուսաստանի ՆԳՆ-ն խստորեն խորհուրդ է տալիս մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն օտարերկրյա այն քաղաքացիներին, ովքեր չունեն փաստաթղթեր Ռուսաստանում աշխատելու համար, անհապաղ դիմել ներքին գործերի մարմիններին»,- ընդգծել են մամուլի կենտրոնում։ Ադրբեջանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն արտոնագրի համար դիմել՝ առանց փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի և Ռուսաստանի Դաշնություն մուտքի հայտարարված նպատակի պահանջները հաշվի առնելու, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները  կարող են աշխատանքային կամ քաղաքացիական իրավունքի պայմանագրեր կնքել՝ անկախ ՌԴ մուտքի նպատակից։

Գործատուները, ովքեր  օտարերկրյա քաղաքացիների են ներգրավում աշխատանք կատարելու կամ ծառայություններ մատուցելու համար, կարող են եռօրյա ժամկետում ձևակերպել աշխատանքային հարաբերությունները նրանց հետ և ծանուցել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններին: Ընդ որում, նրանք, ովքեր չունեն օտարերկրյա աշխատողներ ներգրավելու թույլտվություն, պետք է դիմեն օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի թույլտվության համար՝ անկախ նրանց` Ռուսաստան մուտք գործելու նպատակից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: