ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի ստատուտի վավերացման հարցով երեկ և այսօր շարունակվել է երկխոսությունը ՌԴ ԱԳՆ հետ, պատրաստ ենք երկկողմ պայմանագիր կնքել. Եղիշե Կիրակոսյան (Aysor.am)

Aysor.am-ը հարցում է ուղարկել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո Ռուսաստանից հնչած մտահոգությունների կապակցությամբ։

«Երեկ և այսօր շարունակվել է երկխոսությունը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների հետ՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացման առնչությամբ ռուսական կողմի մոտ առկա հարցերի շուրջ։ Մասնավորապես, հայկական կողմից վերստին առաջարկվել է կնքել երկկողմ համաձայնագիր  ՀՀ և ՌԴ  միջև՝ ՄՔԴ կանոնադրության 98-րդ հոդվածի հիման վրա, որը փոխանցվել էր ռուսական կողմին դեռ ապրիլ ամսին և լիարժեք կփարատի ռուսական կողմի մոտ առկա բոլոր մտահոգությունները։ 

Մենք վերահաստատել ենք հնարավորինս արագ երկկողմ պայմանագիրը կնքելու մեր պատրաստակամությունը և կշարունակենք ջանքերն այս ուղղությամբ»,- պատասխանել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: