ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ի խաղաղապահներով քառասուն ինքնաթիռ Է Ղազախստանից Ռուսաստան ժամանել մեկ օրում

ուսաստանի օդատիեզերական ուժերի քառասուն ինքնաթիռ Է Ղազախստանից ՀԱՊԿ-ի ՌԴ խաղաղապահների փոխադրել Մոսկվայի և Ուլյանովսկի մարզերի ռազմական օդակայաններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի քառասուն ինքնաթիռ անցած օրվա ընթացքում ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի կազմից Մոսկվայի և Ուլյանովսկի մարզերի ռազմական օդակայաններ Է հասցրել Ղազախստանի Հանրապետությունից»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ օդակայաններում կազմակերպվել Է խաղաղապահների հանդիսավոր հանդիպում օդադեսանտային զորքերի հրամանատարության և օդադեսանտային զորքերի Ուլյանովսկի միավորման մասնակցությամբ: Հանդիսավոր միտինգներից հետո խաղաղապահ դեսանտայիններն անցկացրել են սպառազինության, ռազմական տեխնիկայի, ունեցվածքի բեռնաթափում և երթեր կատարել մշտական տեղաբաշխման կետեր: Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են 2022 թվականի առաջին օրերին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ - արևմուտք) Ժանոզեն և Ակտաու քաղաքներում, որտեղ բնակիչները հանրահավաքների Էին դուրս եկել վառելիքի բարձր գների դեմ:

Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արևելք), որը հանրապետության հին մայրաքաղաքն Է և խոշորագույն քաղաքը. այնտեղ սկսվել Է թալան, զինյալները հարձակվել են պետական հիմնարկությունների վրա, զենք են վերցրել: Ի պատասխան իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել ամբողջ երկրում և հակաահաբեկչական գործողություն սկսել:

Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-ի առավոտյան ստորագրել Է կառավարության հրաժարականի հրամանագիրը և գլխավորել Անվտանգության խորհուրդը: Նրա ղեկավարությամբ ԱԽ-ի առաջին նիստում Տոկաևը Ղազախստանում իրադրությունը բնութագրել Է որպես պետության ամբողջականության խարխլում և հաղորդել, որ դիմել Է ՀԱՊԿ-ի օգնությանը՝ «հաղթահարելու ահաբեկչական սպառնալիքը»: ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրադրությունը նորմալացնելու նպատակով: Հունվարի 13-ին հայտարարվել Է, որ ՀԱՊԿ-ի առաքելությունն հաջողությամբ Է ավարտվել. խաղաղապահներն սկսել են Ղազախստանից տուն վերադառնալ, հաղորդել Է  ՌԻԱ Նովոստին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: