ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն առաջիկա օրերին կայցելի Երևան և Բաքու

Official site of the Prime Minister of RA

 Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այդ մասին եվրոպացի քաղաքական գործիչը հայտնել Twitter-ի իր էջում։
Ինչպես նշել է Կլաարը` նրա հետ միասին տարածաշրջան կայցելեն նաև այլ եվրոպացի, մասնավորապես՝ ֆրանսիացի դիվանագետներ, այդ թվում՝ Կիպրոսում և Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան Իզաբել Դյումոնը, հաղորդում է «Sputnik Արմենիա»-ն:
«Անհամբերությամբ սպասում ենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ առաջիկա օրերին սպասվող բովանդակալից հանդիպումներին»,-նշել է Կլաարը:
Ավելի վաղ, մեկնաբանելով սահմանին լարվածության հերթական ալիքը, հատուկ ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ «ուժերը հետ քաշելու համար»:
Նա նաև ընդգծել Էր Բրյուսելի պատրաստակամությունը՝ լրացուցիչ դիվանագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: