ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եղանակային պայմանները ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները, փետրվարի 10-ի ժամը 20։00-ի դրությամբ, բաց են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից,

Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Թալինի, Անիի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։

Ըստ աղբյուրի՝ Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

«Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: