ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բելգիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ուկրաինան

Բելգիայի ԱԳՆ-ն Ուկրաինայի տարածքում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել երկիրը՝ չերաշխավորելով քաղաքացիների տարհանման հնարավորությունը իրավիճակի սրման դեպքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Բելգիօայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: 

«Ուկրաինայի ողջ տարածքում կտրականապես խորհուրդ չեն տրվում ուղևորությունները: Խստորեն խորհուրդ է տրվում լքել երկիրը այն քաղաքացիներին, ովքեր ներկայումս գտնվում են Ուկրաինայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«2021 թվականի նոյեմբերից ի վեր Ուկրաինայի՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լարվածությունն աճում է, իրավիճակը ծայրաստիճան անկանխատեսելի է, և խորհուրդ ենք տալիս տեղյակ լինել տեղում տիրող իրավիճակին»,- նշել է նախարարությունը: 

«Պետք է հաշվի առնել, որ իրավիճակի հանկարծակի վատթարացման դեպքում Ուկրաինայում կարող են խաթարվել կապը, այդ թվում՝ հեռախոսը և ինտերնետը: Դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ օդանավակայանների շահագործման վրա և խոչընդոտել օդային երթևեկությանը», - ասվում է հաղորդագրության մեջ: 

Բելգիայի ԱԳՆ-ն նաև զգուշացնում է քաղաքացիներին, որ Ուկրաինայում իրավիճակի վատթարացման դեպքում տարհանումը չի կարող երաշխավորվել, ուստի խորհուրդ է տրվում լքել երկիրը, քանի դեռ դա հնարավոր է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: