ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուրուգվայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը

Ուրուգվայի պաշտպանության նախարար Խավիեր Գարսիան Բուենոս Այրեսում ՄԱԿ-ի խաղաղարար գործողություններին նվիրված Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համաժողովի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Diarioarmenia-ն։

«Մենք չենք կարող այլ կողմ նայել, երբ հայ ժողովուրդն Արցախում տառապում է հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի փակումից հետո մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով։  Եթե ​​խաղաղության այս մայրցամաքը, որը միավորում է մեզ և որը մենք ընդունում ենք, իսկապես մայրցամաք է առաջնորդի կոչումով, ապա այն չի կարող չդատապարտել խաղաղության և մարդու իրավունքների դեմ ոտնձգությունները, որոնք իրականացվում են Ուկրաինայում ռուսական ներխուժումից ի վեր, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումները, որոնց հետևանքները կրում է հայ ժողովուրդը»,- հայտարարել է Խավիեր Գարսիան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: