ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սամբոյի Եվրոպայի բաց գավաթի մինչև 58 կգ քաշային կարգում արծաթե և բրոնզե մեդալներ են շահել շուշեցիներ Դավիթն ու Կարենը

Մինսկում ընթացքող Սամբոյի Եվրոպայի բաց գավաթի մինչև 58 կգ քաշային կարգում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ են դարձել հայ մարզիկները՝ Տիգրան Կիրակոսյանը (ոսկե), Դավիթ Հովսեփյանը (արծաթե) ու Կարեն Սարգսյանը (բրոնզե)։ Դավիթն ու Կարենը շուշեցի են, երկուսն էլ տեղահանված ընտանիքներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Տարիներ առաջ առիթ եմ ունեցել ներկա լինելու նրանց պարապմունքներից մեկին Շուշիում, ու տեսել եմ, թե ինչ ոգի ու խանդավառություն կա նրանց մեջ, ինչքան մեծ սեր ընտրած սպորտաձևի նկատմամբ, և այսօր նաև ականատես ենք լինում այդ ոգու և նվիրվածության պտուղներին, որ հաստատ դեռ երկար ենք վայելելու։

Տեղահանության բարդ ու դժվարին խնդիրների միջով անցնելով՝ մեր մարզիկները բարձր ոգով ու պատրաստակամությամբ իրենց պայքարն են մղում նաև այս բնագավառում՝ նպաստելով օտար երկրներում Արցախի ճանաչելիության բարձրացմանը։
Տղաների հաղթանակներն այլ ուղղություններով հաղթանակներով լրացնել է պետք և հենց նրանց նման տքնաջան աշխատել ու անմնացորդ նվիրվել է պետք»,- գրել է Գեղամ Ստեփանյանը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: