ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի խորհրդարանը հավանություն Է տվել Ֆրանսիայից Rafale կործանիչների գնմանը

Հունաստանի խորհրդարանը քվեարկել Է «Երկրի պաշտպանության ամրապնդման մասին» օրինագծին, որը հավանություն Է տալիս Ֆրանսիայից վեց Rafale կործանիչների, երեք Belharra ֆրեգատի, ինչպես նաեւ սուզանավերի համար տորպեդների ձեռքբերմանը: Այդ մասին հաղորդել Է ԱՄՆԱ նորությունների գործակալությունը: Պատգամավորների ճնշող մեծամասնությունը պաշտպանել Է օրինագիծը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Բացի կառավարող «Նոր դեմոկրատիա»-ից, օրինագծի հայեցակարգի օգտին քվեարկել են «Հանուն փոփոխության շարժումը» (ԿԻՆԱԼ) եւ «Հունաստանի որոշումը» կուսակցությունը: ՍԻՐԻԶԱ-Առաջադեմ դաշինք խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը ձեռնպահ Է մնացել: Հունաստանի կոմունիստական կուսակցությունը եւ ՄԵՐԱ25 կուսակցությունը դեմ են քվեարկել:

Օրինագծի քննարկումը տեւել Է 13 ժամ: Ինչպես քննարկումների ընթացքում հայտարարել Է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, կործանիչները Հունաստանը կստանա մինչեւ 2024 թվականի վերջը, իսկ առաջին ֆրեգատը՝ 2025 թվականին: Դրանից առաջ Հունաստանը համաձայնագիր Էր ստորագրել Rafale 18 կործանիչներ գնելու մասին, առաջին վեց ինքնաթիռներն արդեն ժամանել են Հունաստան: Օրինագծի համաձայն, երեք ֆրեգատ գնելու ծախսը կկազմի 3,237 միլիարդ եվրո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: