ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիան հայ ժողովրդի և Հայաստանի իրական դաշնակիցն է. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման նախաձեռնության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության և ագրեսիայի հարցում փաստացի իրականացել են ամենահոռետեսական կանխատեսումները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ տեղեկատվական բաժնից:

Կողմերը քննարկել են ԼՂ-ի հայերի հայրենազրկման հետևանքով առաջացած խնդիրները: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Ֆրանսիան հայ ժողովրդի և Հայաստանի իրական դաշնակիցն է ու համոզմունք հայտնել Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերի շարունակականության վերաբերյալ: Նա նշել է՝ ակնկալում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը և Սենատն իրենց վերաբերմունքը կարտահայտեն տեղի ունեցած և ընթացող ողբերգական իրադարձությունների վերաբերյալ: Ֆրանսիացի գործընկերն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնել ԼՂ ժողովրդին և նշել, որ կներդնի բոլոր ջանքերն իրավիճակի կայունացման հարցում: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տիրող անհանգստություններին, որոնց անմիջական կրողն է նաև Հայաստանը:

Մտքեր են փոխանակվել միջազգային հանրության կողմից ադրբեջանական քաղաքականության դատապարտման անհրաժեշտության շուրջ: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի կողմից Ֆրանսիայի խորհրդարանում հնչեցրած՝ Սյունիքում հյուպատոսություն բացելու հայտարարության համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: