ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սկսել ենք ռուբլու միասնական տարածքի ձևավորումը. Ռեշետնիկով

© Александр Астафьев/POOL/ТАСС

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները համաձայնության են եկել ազգային արժույթներով հաշվարկների փուլային անցման մասին, ասել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը «Россия-24» հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Շատ կարևոր հարց է, որը քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ռուբլով փոխադարձ հաշվարկները։ Այսինքն՝ այն տուրքերը, որոնք ստանում է յուրաքանչյուր երկիր, հետո բաժանվում են որոշակի համամասնություններով՝ ամրագրված միութենական պայմանագրով, համապատասխանաբար, մտնում են համապատասխան երկրների բյուջեներ։ Նախկինում այս ամենը տեղի էր ունենում արտարժույթի կիրառմամբ։ Ներկա դրությամբ մենք պայմանավորվել ենք փուլային անցում կատարել ազգային արժույթով հաշվարկներին»,-  նշել է Ռեշետնիկովը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունի այն, որ տուրքի հիմնական հաշվարկը ՌԴ-ն ստանում է ռուբլով։ «Այսպիսով, մենք սկսել ենք ռուբլու միասնական տարածքի ձևավորումը»,- պարզաբանել է Ռեշետնիկովը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: