ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարցը պետք է հասցեագրել Բաքվին․ ՌԴ փոխարտգործնախարարը՝ Փառուխի հատվածից ադրբեջանական զորքերը հետ քաշելու մասին

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական զորքերը վերադառնալու են իրենց նախկին դիրքերը, պատասխանել է՝ այդ հարցը պետք է հասցեագրել Բաքվին։ «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությունն է արել՝ մտահոգություն հայտնելով ղարաբաղյան գոտում լարվածության աճի կապակցությամբ», - ասել է Ռուդենկոն, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Կիրակի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը զորքերը դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրից։ Ադրբեջանի ՊՆ-ն ավելի ուշ հերքեց ՌԴ ՊՆ–ին։ Այսօրվա դրությամբ՝ Արցախից հայտնում են, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: