ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի ագրեսիան՝ միջազգային լռության հետևանք

Քաղաքականությունը, որ վարում է այսօր Ադրբեջանը Արցախի և Հայաստանի նկատմամբ, հետևանքն է ամենաթողության ու միջազգային հանրության լռության: Բազմիցս խոսել ենք այն մասին, որ թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ պատերազմից հետո Ադրբեջանի ագրեսիվ, հակահայկական, առավելապաշտական կեցվածքի հանդեպ միջազգային հանրության լռությունը, տրված գնահատականներում արհեստական բալասներն ու անհասցեականությունը Ադրբեջանի մոտ ստեղծում են ընկալում, որ այդ քաղաքականությունն ընդունելի ու ընկալելի, թույլատրելի է միջազգային հանրության համար:

Հետևանքները տեսնում ենք բոլորս: Եվ նույնիսկ այսօր միջազգային հանրությունից, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից հնչող գնահատականները, չնայած արդեն հասցեական են, բայց չեն արտացոլում իրական իրավիճակն ու միևնույն է բավարար չեն Ադրբեջանին զսպելու համար:

Քանի դեռ միջնորդ երկրները գործնական քայլեր չեն ձեռնարկում Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ նստացնելու և Արցախյան հիմնախնդրի ամբողջական կարգավորում քննարկելու համար, Բաքուն շարունակելու է հերքել հակամարտության չկարգավորված լինելն ու ամեն ինչ անելու է Արցախը հայաթափելու համար:

Մանրամասները տեսանյութում. 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: