Թուրք-ամերիկյան համատեղ ռազմավարական մեխանիզմ. «սառույցը» հալչո՞ւմ է
Թուրքիան և ԱՄՆ-ն համատեղ ռազմավարական մեխանիզմ են գործարկել՝ ուղղված երկու երկրների միջև երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանը։ ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդի խոսքով նոր մեխանիզմը թույլ է տալու թուրք և ամերիկացի պաշտոնյաներին խոսել բոլոր հարցերի մասին՝ առևտրից մինչև մարդու իրավունքներ և քաղաքացիական հասարակություն, կամ տարածաշրջանային խնդիրներ՝ Սիրիայից մինչև Ուկրաինա։ Այն իր մեջ ներառելու է երկու կողմերին հուզող թեմաներ՝ ներառյալ տնտեսական և պաշտպանական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը: Բացի այդ, այս մեխանիզմով նախատեսվելու է նաև նախարարների և անգամ նախագահների մակարդակով հանդիպումներ, ինչը Թուրքիայի համար կարևոր է հատկապես այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ձախողվեց Էրդողանի և Բայդենի դեմ առ դեմ հանդիպումը՝ չնայած նրան, որ Թուրքիայից հայտարարվել էր այդպիսի հանդիպման հնարավորության մասին: Ի դեպ նշենք, որ ռազմավարական մեխանիզմ ստեղծելու Թուրքիա-ԱՄՆ հայտարարությունից անմիջապես հետո տեղեկատվություն տարածվեց, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով մայիսին կայցելի Միացյալ Նահանգներ՝ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը մասնակցելու համար:
Նշենք, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա կնճռոտ հարցերը լուծելու նպատակով համատեղ կառույց ստեղծելու նախաձեռնությունը նոր չէ: Մեխանիզմը կյանքի է կոչվել 2021թ. հոկտեմբերին Հռոմում Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստանձնած պարտավորության համաձայն: Ուշագրավը, սակայն, այստեղ այն է, որ այս մեխանիզմը գործարկելու մասին կողմերը հայտարարում են Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին, հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիան անում է ամեն հնարավորն իր միջնորդական առաքելությունն էլ ավելի ակտիվացնելու Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների գործընթացում:
Կարելի է ասել, որ Ուկրաինայում տիրող իրավիճակից օգտվելով Էրդողանին, կարծես թե, ինչ-որ չափով արդեն իսկ հաջողվում է դիվիդենտներ քաղել և Արևմուտքի աչքում վերականգնել Թուրքիայի դերն ու նշանակությունը: Ստանձնելով «խաղաղարարի» դերը՝ Անկարան փորձում է մեծացնել իր միջազգային ազդեցությունը և այն օգտագործել որպես գործիք իր՝ ծրագրերն իրականություն դարձնելու համար, որն, ի դեպ, ինչ-որ չափով ձեռնտու է նաև ԱՄՆ-ի համար:
Միացյալ Նահագները և ՆԱՏՕ-ն՝ առանձին վերցրած, մեկ անգամ չէ, որ ողջունել են Թուրքիայի միջնորդական դերն այդ գործընթացում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հրապարակայնորեն երախտագիտություն է հայտնել Թուրքիային՝ Ստամբուլում բանակցությունները կազմակերպելու համար։ Ամերիկյան լրատվամիջոցներն, իրենց հերթին, վկայակոչելով Սպիտակ տան իրենց աղբյուրները, նշել են, որ «ԱՄՆ վարչակազմը դրական է դիտարկում Թուրքիայի խաղաղապահ նախաձեռնությունները՝ դրանք համարելով ավելի արդյունավետ, քան Ֆրանսիայի և Գերմանիայի փորձերը»։ Բացի այդ, Թուրքիա-ԱՄՆ վերջին համատեղ հայտարարությունում նույնպես նշվում է, որ «Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի ջանքերը` նպաստելու պատերազմին վերջ տալու արդարացի, բանակցային դիվանագիտական լուծմանը»: Հատկանշական է նաև այն, որ ընդամենը նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն աջակցել է Թուրքիային F-16 ինքնաթիռների մատակարարման պայմանագրին։ ԱՄՆ վարչակազմի կողմից Կոնգրեսին ուղարկված նամակում նշվում է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ում երկրորդ մեծ բանակ ունեցող երկիր, գործում է համահունչ Դաշինքի երկրների հետ: Ըստ այդ նամակի՝ «Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և պաշտպանական ոլորտում Կիևի հետ համագործակցությանը, ինչը կարևոր զսպող գործոն է տարածաշրջանում»: Զսպող գործոն տարածաշրջանում…
Հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված Միացյալ Նահանգների այսպիսի «ջերմ» վերաբերմունքն ուղղված Թուրքիային…Բանն այն է, որ Ուկրաինայում տեղի ունեցողի ֆոնին ԱՄՆ-ն էլ ավելի մեծ թափով է վարում Ռուսաստանը զսպելու քաղաքականություն, և չնայած Թուրքիայի հետ առկա տարաձայնություններին՝ այդ երկիրն այս տարածաշրջանում եղել և մնում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար գործիք Ռուսաստանի դեմ իրենց ծրագրերն իրականություն դարձնելու համար: Թուրքիան ներկայումս առավել քան երբևէ է անհրաժեշտ ԱՄՆ-ին՝ այս տարածաշրջանում որպես զսպող գործոն հանդես գալու տեսանկյունից: Առավել քան երբևէ ներկայումս ԱՄՆ-ն էլ իր հերթին է անհրաժեշտ Թուրքիային: Հարաբերություններում նոր մեխանիզմ գործարկելով, որը ընդգրկում է նաև տնտեսական ոլորտում համագործակցություն, էական նշանակություն ունի Թուրքիայի համար երկրում տիրող տնտեսական իրավիճակը մեղմելու համար, ինչը հատկապես կարևոր է 2023թ.-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների ֆոնին:
Մեխանիզմի գործարկումը, անշուշտ, հարաբերությունների ավելի կառուցողական դարաշրջանի նախերգանքն է, սակայն, հարկավոր է նշել, որ դրա գործարկումը դեռ չի նշանակում, որ ԱՄՆ-ն չեղարկելու է բոլոր պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ կամ երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրները լուծվելու են սեղմ ժամկետներում: Դրա համար Թուրքիայից պահանջվելու է շոշափելի զիջումների գնալ՝ հատկապես ռուսական Ս-400 համակարգերի հարցում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ