Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարություն. տնտեսական երկխոսության ուշագրավ մեսիջները
Անդրադառնանք Հայաստանի վարչապետ Փաշինյանի և ՌԴ նախագահ Պուտինի կողմից համատեղ հայտարարության մի քանի ուշագրավ կետերի՝ կապված երկկողմ տնտեսական փոխգործակցության հետ:
Նախ, անդրադարձ կա երկկողմ առևտրատնտեսական կապերի աճի միտումներին, ինչպես ձևակերպված է հայտարարությունում՝ գոհունակություն «կայուն աճի հետագծին դուրս բերելու ուղղությամբ աշխատանքի արդյունքներով»: Միաժամանակ ընդգծվում է փոխադարձ առևտրում անվանակարգի դիվերսիֆիկացման և ծավալների հետագա աճի կարևորությունը և արտադրական կոոպերացիաների զարգացումը՝ նույն կետում ԵԱՏՄ մեխանիզմների ակտիվ գործարկման անհրաժեշտությամբ: Արևմտյան պատժամիջոցների ճնշման ներքո սույն կետով փաստորեն ամրագրվում է սանկցիաների հետևանքներն անռվազն մասնակիորեն շրջանցելու ՌԴ-ի կողմից սպասելի նպատակը: Ընդ որում, պրոցեսը կուղեկցվի ԵԱՏՄ գործիքակազմի կիրառմամբ, ինչին արդեն իսկ ականատես ենք լինում: Հայաստանի տնտեսությունը և տնտեսական ագենտները անշուշտ կարող են օգտվել նման հնարավորությունից, օրինակ փոխադարձ առևտրում ապրանքախմբերի դիվերսֆիկացման տեսքով: Բայց քիչ չեն նաև ռիսկերը՝ նախ արևմտյան ածանցյալ սանկցիաների ներքո հայտնվելու, ապա՝ մրցունակ ու արտահանելի արտադրության խթանման բացակայության պարագայում տեղական արտադրության հնարավոր խնդիրներով և դրանից բխող տնտեսական այլ հետևանքներով հանդերձ:
Հետաքրքիր նյուանս է արտադրական համատեղ կոոպերացիաների գաղափարը, որի զարգացման շուրջ արժե մտածել:
Բավական ուշագրավ է հիշատակումը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ռուսական տնտեսական օպերատորների առկայության, նշվում է նաև նրանց կողմից ապահովվող աշխատատեղերն ու կադրային պատրաստության հնարավորությունները: Մի կողմից, սա մեսիջ է հայկական տնտեսությունում ՌԴ դերակատարության մասին, մյուս կողմից, հաշվի առնելով փաստը, որ այս հարցը ներկայացվում է ներդրումների ընդլայնման ուղղությամբ, Ռուսաստանի կողմից պատրաստակամության հայտնում, չնայած տնտեսական դժվարություններին, մեծացնելու ներդրումային ակտիվությունը Հայաստանում:
Նշենք նաև, որ ներդրումների համատեքստում անդրադարձ կա նաև հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանն ու նոր էներգաբլոկի կառուցման հնարավոր հեռանկարին: Սույնով կետը կրկին որոշակի մեսիջներ է պարունակում, այդ թվում՝ քաղաքական, եթե այս ամենի համատեքստում հիշենք հայկական Կառավարության կողմից ԱԷԿ-ի արդիականացմանն ուղղված ռուսական վարկից հրաժարման մասին:
ԵԱՏՄ-ի համատեքստում, փոխադարձ առևտրից զատ, անդրադարձ կա նաև էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորմանը: Հարց, որի հետևողական բարձրաձայնմանը տարբեր առիթներով ականատես ենք եղել նաև հայկական իշխանությունների կողմից:
Եվ ևս մեկ ուշագրավ կետով կա անդրադարձ Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում Ռուսաստանի ուղղակի մասնակցության պատրաստակամությանը: Ենթակառուցվածքային ծրագրերին ռուսաստանյան մասնակցության նպատակադրումը նորություն չէ ըստ էության, բայց այսօրինակ բաց ու ուղիղ տեքստով հանդես գալը, հատկապես, երբ այս հայտարարությունից մեկ օր առաջ Եվրոպայի խորհրդի նախագահ Միշելը հեռախոսազրույցում ԵՄ 2,6 մլրդ օժանդակության մասին հիշատակեց, իհարկե կապված է աշխարհաքաղաքական սրացման, անգամ առճակատման գործոնին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ