ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բիլ Գեյթսը չի բացառել կորոնավիրուսի ավելի մահաբեր շտամի առաջացումը

armradio

Microsoft-ի հիմնադիր և բարեգործ Բիլ Գեյթսը The Financial Times-ի հարցազրույցում կարծիք է հայտնել, թե կորոնավիրուսի ներկա համավարակը նախկինի պես սպառնում է մարդկությանը, փոխանցում է NEWS.am-ը:

«Այդ համավարակը դեռևս սպառնում է մեզ կորոնավիրուսի այնպիսի տարբերակի ի հայտ գալով, որն էլ ավելի վարակիչ ու էլ ավելի ճակատագրական է լինելու։ Սա այնքան էլ հավանական չէ, ես չեմ ուզում դատապարտվածության ու խավարի ձայնը լինել, բայց հավանականությունը, որ սա համավարակ է, որի ամենավատ կողմը մենք դեռ չենք տեսել, գերազանցում է հինգ տոկոսանոց ռիսկը»,- ասել է Գեյթսը։

Այս առնչությամբ նա աշխարհին կոչ է արել ստեղծել միջազգային փորձագետների խումբ՝ համաճարակաբաններից մինչև համակարգչային մոդելներ ստեղծողներ, որպեսզի արագ պարզվեն առողջության գլոբալ սպառնալիքները, ինչպես նաև բարելավվի համակարգումը երկրների միջև։ Գեյթսն ընդգծել է, որ նոր համավարակի կանխման համար ավելի շատ ներդրումներ են պետք։

Նրա կարծիքով՝ ԱՀԿ-ն պետք է ստեղծի մասնագետների «առաջնակարգ» թիմ, որի աշխատանքների ծախսերը նա գնահատել է տարեկան մոտ  մլրդ դոլար։ Ընդ որում՝ նա ընդունել է, որ վստահ չէ, թե արդյոք կարելի է հասնել միջազգային կոնսենսուսի ԱՀԿ-ի ֆինանսավորումն ավելացնելու հարցում։

The Financial Times-ը հիշեցրել է, որ 2015թ. Գեյթսը նախազգուշացրել էր, որ աշխարհը պատրաստ չէ հաջորդ անխուսափելի համավարակին։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: