ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տարածաշրջանային նոր ռազմական հակամարտություններ կծագեն. Մեդվեդև

Парламентская газета

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելագրամյան իր միկրոբլոգում «Ի՞նչ կլինի հետո, կամ աշխարհը հակառուսական պատժամիջոցներից հետո (ընդհանրապես կանխատեսում չէ)» վերտառությամբ գրառում է կատարել աշխարհի մասին՝ հակառուսական պատժամիջոցներից հետո, որտեղ մասնավորապես նշում է.

1. Կփլուզվեն ապրանքների մատակարարման մի շարք համաշխարհային շղթաներ, հնարավոր է մեծ լոգիստիկ ճգնաժամ, ներառյալ օտարերկրյա ավիաընկերությունների գործունեության փլուզումը, որոնց արգելված է թռիչքներ կատարել Ռուսաստանի տարածքով։
2. Էներգետիկ ճգնաժամը կսրվի այն երկրներում, որոնք «կրակում են իրենց ոտքերին» պատժամիջոցներ են սահմանելով ռուսական էներգակիրների մատակարարման վրա, հանածո վառելիքի գների հետագա աճը կշարունակվի, և աշխարհում թվային տնտեսության զարգացումը կդանդաղի։

3. Լիարժեք միջազգային պարենային ճգնաժամ կսկսվի առանձին պետություններում՝  սովի մատնվելու հեռանկարով:

4. Որոշ երկրներում կամ երկրների համայնքներում հնարավոր է դրամավարկային և ֆինանսական ճգնաժամ, որը կապված է մի շարք ազգային արժույթների կայունության խախտման, թռիչքային գնաճի և մասնավոր սեփականության պաշտպանության իրավական համակարգի ոչնչացման հետ:

5. Տարածաշրջանային նոր ռազմական հակամարտություններ կծագեն այն վայրերում, որտեղ իրավիճակը երկար տարիներ չի լուծվում խաղաղ ճանապարհով կամ անտեսվում են միջազգային խոշոր խաղացողների էական շահերը։
6. Ահաբեկիչները ակտիվանում են՝ համարելով, որ այսօր արևմտյան իշխանությունների ուշադրությունը շեղված է Ռուսաստանի հետ դիմակայության վրա։

7. Կսկսվեն նոր համաճարակներ՝ սանիտարահամաճարակային ոլորտում ազնիվ միջազգային համագործակցության մերժմամբ կամ կենսաբանական զենքի կիրառման ուղղակի փաստերով։
8. Կլինի անկում միջազգային կառույցների գործունեության մեջ, որոնք չեն կարողացել ապացուցել իրենց արդյունավետությունը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործընթացում, ինչպիսին, օրինակ, Եվրախորհուրդն է։
9. Կձևավորվեն երկրների նոր միջազգային դաշինքներ՝ հիմնված պրագմատիկ, ոչ թե անգլո-սաքսոնական չափանիշների վրա։
10. Արդյունքում կստեղծվի անվտանգության նոր ճարտարապետություն, որտեղ դե ֆակտո, ապա դե յուրե կճանաչվեն առկա իրողությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: