ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

300 սփյուռքահայ մասնագետներ դիմել են ՀՀ պետական համակարգում աշխատելու համար

1lurer.am

Ավարտվել է ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022 ծրագրի հայտադիմումների ընդունումը, հայտնում է Արմենպրես-ը: Շուրջ 300 սփյուռքահայ մասնագետներ այս տարի դիմել են ծրագրին 31 երկրներից՝ Ռուսաստան, ԱՄՆ, Լիբանան, Ուկրաինա, Բելգիա, Իրան, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելառուս, Արգենտինա, Շվեյցարիա, Նորվեգիա, Իտալիա և այլն: Առաջին անգամ ծրագրին դիմել են Նիդերլանդներից, Հորդանանից, Բրազիլիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և  Նոր Զելանդիայից: 

Ընտրված մասնագետները հուլիս ամսվա ընթացքում կհրավիրվեն առցանց հարցազրույցի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Վերջնական ընտրությունից հետո այս տարվա սեպտեմբերից 50 սփյուռքահայ մասնագետ կսկսեն իրենց աշխատանքը:

Դիմումի և հարցազրույցի գործընթացից հետո, սփյուռքահայ մասնագետները տարբեր ոլորտներում գործունեություն կծավալեն  պետական համակարգում, յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի մասնագիտական կարիքներին համապատասխան ինչպես նաև հնարավորություն կունենան իրենց նեդրումը ունենալու պետական ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:

Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կողմից։  Ընտրված մասնակիցներին կտրամադրվի՝

  • ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ),
  • կեցություն նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ ծրագրի ընթացքում, 
  • առողջության ապահովագրություն
  • մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարը:
ԴԻՄԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

Ծրագրին հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է բավարարել  հետևյալ չափանիշները.

  • Բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ  մագիստրոսի աստիճան (կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Առնվազն 5 տարի սովորել/աշխատել է  սփյուռքում
  • Հայերեն լեզվի բավարար իմացությունը խիստ ցանկալի է։ 

նախապատվությունը տրվում է հետևյալ մասնագիտական ոլորտներին (Խնդրում ենք նկատի ունենալ, որ սա սպառիչ ցուցակ չէ) ՝

  • Քաղաքագիտություն, պետական կառավարում, միջազգային կապեր, կոնֆլիկտների կառավարում 
  • Սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք
  • Ռազմական գիտություններ
  • Մշակութաբանություն
  • Հոգեբանություն
  • Կրթություն
  • Իրավագիտություն
  • Համակարգչային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Հաղորդակցման և մեդիայի ուսումնասիրություններ
  • Աղետների և ռիսկերի կառավարում
  • Բնապահպանություն
  • Գյուղատնտեսություն
  • Զբոսաշրջություն (տուրիզմ)
  • Քաղաքաշինություն և թափոնների կառավարում
  • Ճարտարագիտություն
  • Ճարտարպետություն
  • Բժշկություն և առողջապահական գիտություններ
  • Միջազգային բիզնես
  • Ֆինանսներ
  • Վիճակագրություն
  • Տնտեսագիտություն
ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐ

իԳործ 2022-ի հայտադիմումներն արդեն ընդունվում են: Դիմելու համար սեղմեք այստեղ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    30.12.2024
       
    31.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: