ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ ԱԳՆ ղեկավարները հաստատել են Ուկրաինային զենք գնելու համար ևս 500 միլիոն եվրո անհատույց հատկացնելու որոշումը

MIGnews

Եվրամիության (ԵՄ) 27 երկրների արտաքին գործերի նախարարները հավանություն են տվել Ուկրաինային ևս 500 միլիոն եվրո հատկացնելու որոշմանը Խաղաղության եվրոպական հիմնադրամից զենք գնելու համար՝ ընդհանուր գումարը հասցնելով 2 միլիարդ եվրոյի։ Այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, ԵՄ Խորհրդի նիստից հետո։

«Մենք որոշել ենք լրացուցիչ 500 միլիոն եվրո հատկացնել սպառազինությունների մատակարարման համար։ Այժմ օգնության գումարը Խաղաղության եվրոպական հիմնադրամից հասել է 2 միլիարդ դոլարի»,- ասել է նա։

Բորելը նաև նշել է, որ ինքը Ուկրաինային տրամադրվող սպառազինությունը ծանր չէր անվանի։ «Խոսքը սովորական զինատեսակների մասին է՝ տանկերի, հրետանու և այլն»,- ընդգծել է նա։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է նաև, որ այս մատակարարումները «անհատույց» են։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: