ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիան Բայդենի այցի ընթացքում Տոկիոյում կկենտրոնացնի 18000 ոստիկան

Коммерсант

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցի ընթացքում Տոկիոյում կարգուկանոն պահպանելու համար ներգրավել առնվազն 18 հազար ոստիկան։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։

Ոստիկանության աշխատակիցներն ներգրավվելու են կարգուկանոն պահպանելու և ահաբեկչական հարձակումները կանխելու համար։ Տոկիոյում արդեն իսկ ստեղծվել է հատուկ շտաբ՝ միջոցառման անվտանգությունը կազմակերպելու համար։

Ճապոնիայի իշխանությունները հատուկ ուշադրություն կդարձնեն օդանավակայանների, երկաթուղային կայարանների, ինչպես նաև մարդաշատ և այլ վայրերի պաշտպանությանը։ Նաև անօդաչու թռչող սարքերի թռիչքները սահմանափակվելու են Ճապոնիայի մայրաքաղաքի վրայով, իսկ քաղաքում սահմանափակումներ են մտցվելու մեքենաների տեղաշարժի համար։
Նշվում է, որ ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարը Ճապոնիա կժամանի մայիսի 22-ին եւ Ճապոնիայի մայրաքաղաքում կմնա մինչեւ մայիսի 24-ը։ Քաղաքում տեղի կունենա նաև Անվտանգության քառակողմ երկխոսության (Quad) գագաթաժողովը, որին կմասնակցեն Ճապոնիայի, Ավստրալիայի և Հնդկաստանի ղեկավարները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: