ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շառլ Միշելի հայտարարությունը Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման արդյունքում

Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վաչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հանդիպման արդյունքում Եվրոպական Խորհրդի նախագահի անունից հայտարարություն է տարածվել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ ոչ պաշտոնական թարգմանությամբ․

«Այսօր կրկին հյուրընկալել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին։ Սա մեր երրորդ քննարկումն էր այս ձևաչափով։ Մենք կենտրոնացել ենք Հարավային Կովկասում իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ ԵՄ հարաբերությունների զարգացման վրա։

Բաց ու արդյունավետ քննարկում ենք ունեցել։ Անդրադարձել ենք հարցերի ողջ խմբին։ Մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը՝ ներառյալ ականազերծումը, պահվող անձանց ազատ արձակելու ջանքերը և անհետ կորած անձանց ճակատագրով զբաղվելու հարցը։

Հանգել ենք հետևյալ արդյունքներին․

Սահմանային խնդիրներ

Սահմանային Հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս միջպետական սահմանին։ Այն կանդրադառնա սահմանի դելիմիտացիայի բոլոր հարցերին և կայունության ապահովման եղանակներին։

Հաղորդակցություն

Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է առաջ մղել տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը։ Նրանք համաձայնության են եկել Ադրբեջանի և Նախիջևանի, նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերի միջև, ինչպես նաև երկու երկրների ենթակառուցվածքներով միջազգային փոխադրումների տրանզիտի կառավարման սկզբունքների շուրջ։ Հատկապես նրանք համաձայնեցրել են սահմանների կառավարման, անվտանգության, տուրքերի, նաև միջազգային փոխադրումների համատեքստում մաքսային վճարումների հարցերը։ Փոխվարչապետներն առաջ կտանեն այս աշխատանքը մոտակա օրերին։

Խաղաղության համաձայնագիր

Առաջնորդները պայմանավորվել են առաջ մղել քննարկումները ապագա խաղաղության պայմանագրի շուրջ, որը կարգավորելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները։ Արտգործնախարարների գլխավորությամբ թիմերը առաջ կմղեն այս գործընթացը մոտակա շաբաթներում։ Ի հավելումն, ես նաև երկու առաջնորդների հետ քննարկման ընթացքում շեշտել եմ, որ անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը։

Սոցիալ-տնտեսական զարգացում

ԵՄ-ն կշարունակի Տնտեսական Խորհրդատվական Խմբի աշխատանքը երկու կողմերի հետ, որի նպատակն է առաջ մղել տնտեսական զարգացումը, որից կշահեն երկու երկրներն ու նրանց բնակչությունը։

Ես նաև շեշտել եմ ժողովուրդներին երկարաժամկետ կայուն խաղաղության պատրաստելու կարևորությունը։ ԵՄ-ն պատրաստ է մեծացնել իր աջակցությունը։

Մենք պայմանավորվել ենք սերտ կապի մեջ մնալ, կրկին հանդիպել նույն ձևաչափով հուլիս/օգոստոս ամիսներին։ Շնորհակալություն»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: