ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն անկեղծացել է. Բրյուսելյան հանդիպման արդյունքներն ու ԵՄ հայտարարությունը

Մայիսի 22-ին Բրյուսելում ԵՄ միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հանդիպման արդյունքում Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես եկավ հայտարարությամբ։ 

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանն անդրադարձել է հայտարարության մի քանի հիմնական դրույթներին։ 
 
«^Ենթավերնագրերի բաժանելով հայտարարությունը` եվրոպական կողմը հստակ սահմանում է քննարկվող օրակարգն ու ցույց տալիս իր ակտիվ միջնորդությամբ հստակ պայմանավորվածությունների առկայությունը: Ավելին, ի տարբերություն նախորդ երկու հայտարարությունների, ՌԴ միջնորդությամբ որևէ հանդիպում ու պայմանավորվածություն չի հիշատակվում` անգամ նոյեմբերի 10-ի հայտարարությունը: Նշվում են միայն ԵՄ միջնորդությամբ նախորդ երկու հանդիպումները:
^ԵՄ ներկայացուցիչը քննարկել է «ԵՄ հարաբերությունները երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի հետ»: Այստեղ և´ Թուրքիան է, և´ Իրանը, և´ ռուսական շահերը: ԵՄ-ն անկեղծացել է, նախորդ երկու հայտարարություններում լայն տարածաշրջանը չէր հիշատակվում:
^Ուշագրավ է, որ ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ հանձնաժողովի նիստը կայանալու է միջպետական սահմանին, ոչ թե երրորդ երկրում: Այսինքն` միջնորդի հարցում հակասություններն ու սրությունը հաղթահարված չեն:
^ ԵՄ հայտարարության մեջ արդեն բաց տեքստով հիշատակվում ու առանձնացվում է Նախիջևանը Ադրբեջանին կապող «տրանզիտի» հարցը և ասվում է, որ ղեկավարները համաձայնության են եկել սկզբունքների շուրջ: Կարծես թե Ադրբեջանն ու Թուրքիան միջանցքի պահանջներից հետ չեն կանգնել հրապարակայնորեն, ի՞նչ սկզբունքների է համաձայնվել Փաշինյանը:
^Խաղաղության պայմանագրի մասում ընդգծվում է, որ այն պետք է կարգավորի Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունները: Չլուծված հակամարտությունն ընդհանրապես չի հիշատակվում, փոխարենը Փաշինյանի «իջեցրած նշաձողն» է ամրագրվում` Շառլ Միշելը ընդգծում է ՂԱՐԱԲԱՂԻ ԷԹՆԻԿ ՀԱՅ ԲՆԱԿՉՈւԹՅԱՆ իրավունքների ու անվտանգության հարցերը հաշվի առնելու անհրաժեշտությունը:
❗️Ոչ մի խոսք չկա ինքնորոշման իրավունքի մասին: Ոչ թե կողմերն են քննարկել Արցախին առնչվող որևէ հարց, այլ Շառլ Միշելն է կոչ արել: Բառակազմն էլ փոխվել է` արդեն նույնիսկ ոչ թե Լեռնային Ղարաբաղ, այլ ուղղակի Ղարաբաղ:
❗️Լրիվ անհասկանալի է հաղորդակցությունների հարցում պայմանավորվածություններն ինչ են իրենցից ներկայացնում:
❗️Անհասկանալի է, թե ինչ սկզբունքներ, ինչ քարտեզներ են դրվել դելիմիտացիայի գործընթացի հիմքում և, ի վերջո, անկլավների հարցին ինչ անդրադարձ է կատարվել:
❗️ Ակնհայտ է բոլոր ուղղություններով առաջընթաց ցույց տալու շտապողականությունն ու բոլոր գործընթացներն իր հովանու ներքո հավաքելու ԵՄ ձգտումը:
❗️ Նույնիսկ հումանիտար հարցում, եթե նախորդ երկու հայտարարություններում առաջին հերթին խոսվում էր գերիների վերադարձի մասին, այժմ հպանցիկ է հիշատակվում և առաջին հերթին նշվում է Ադրբեջանի պահանջ ականազերծումը, հետո միայն գերիների ու անհետ կորածների հարցերը»,- գրել է նա:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: