Արցախի ԱԺ նախագահը Երևանում է
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 23-ին Երևանում հանդիպել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի և այդ պահին շտաբում գտնվող տեղահանված շրջանների տարբեր խմբերի հետ:
Ա. Թովմասյանը ներկայացրել է վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները, անդրադարձել հատկապես ԱԺ հերթական նիստում հնչեցրած իր ելույթին, որով նա դիմել է ԱՀ կառավարությանը՝ ուժը կորցրած ճանաչել որոշումն առ այն, որ հուլիսի 1-ից պետք է դադարեցվի բռնազավթված բնակավայրերի պետական հիմնարկներում աշխատած տեղահանվածների պարապուրդի վճարման գործընթացը։ ԱԺ նախագահն նշել է, որ այդ և նմանատիպ այլ հարցերի շուրջ առավել կարևոր քննարկում է ունեցել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Արթուր Թովմասյանը համոզված ընդգծել է, որ Նախագահի հանձնարարականներից բխող որոշումներ են ընդունվելու այդ ուղղությամբ՝ ապահովելով սոցիալական արդարությունն ու հավասարությունը:
Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն իր հերթին տեղեկացրել է, որ տեղահանված շրջանների առանձին ընտանիքներին և զոհված կամ անհայտ բացակայող ունեցող ընտանիքներին հավաստագրեր տրամադրելու գործընթացի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների ամփոփումը վերջնափուլում է։
Ա. Թովմասյանը մտահոգություն է հայտնել թշնամու վերահսկողության տակ գտնվող շրջաններին ու ենթաշրջաններին յուրահատուկ ավանդույթների ու մշակութային տարատեսակ շերտերի հետագա ճակատագրի առումով՝ խիստ կարևորելով այդ արժեքների պաշտպանությունը։ Ոչ հեռավոր անցյալում նման խնդիր էր ծառացել Շահումյան-Գյուլիստանի մշակութային արժեքների պահպանության առումով, իսկ այժմ կանգնած ենք Հադրութ-Դիզակի նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման խնդրի առջև։
Միքայել Վիրաբյանը նշել է, որ ամեն կերպ ձգտում են ուշադրության կենտրոնում պահել ՀՀ-ում ապրող տեղահանված արցախցիների շրջանում մատաղ սերնդի ազգային-մշակութակրթական դաստիարակությունը և համակողմանի աջակցություն է ցուցաբերվում այդ գործընթացին:
Ոչ պակաս կարևոր է տեղահանված շրջանների՝ կրթամշակութային ոլորտների նախկին պատասխանատուների և աշխատակիցների հետ համագործակցությամբ, ինչպես նաև եղած խմբերի հին ու նոր սաների ներգրավմամբ տարբեր ձևաչափի մշակութային միջոցառումների կազմակերպումը։
Օգտագործելով հարմար առիթը՝ Միքայել Վիրաբյանն ԱՀ խորհրդարանի ղեկավարին հրավիրել է առաջիկայում նախաձեռնող խմբերի աջակցությամբ կայանալիք՝ երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ, ի դեպ, կցուցադրվի նաև արցախյան բարբառով համեմված ներկայացում:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
