ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային կազմակերպությունների՝ ԼՂ մուտք գործելու անկարողությունը սրում է իրավիճակը. Անահիտ Ավանեսյանի ելույթը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին հանդես է եկել ելույթով:

Անդրադառնալով COVID-19 համավարակի պատվաստումների գործընթացին, հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների պահանջարկին, Հայաստանում Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ծրագրին և Արագ արձագանքման բժշկական թիմի գործունեությանը` նախարարը մասնավորապես նշել է. «Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկեր երկրներին և կազմակերպություններին` COVID-19-ի դեմ պայքարում վերջին 2 տարվա ընթացքում անգնահատելի աջակցության, անհրաժեշտ և կյանքը փրկող պատվաստանյութերի մատակարարման համար: Համավարակի արդյունքում Հայաստանում գրանցվել է հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների պահանջարկի զգալի աճ: 

Մարտի 22-ին մենք ստեղծել ենք «Հոգեկան առողջության» կոալիցիա` կառավարական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ասոցիացիաների ավելի քան 40 ներկայացուցիչների մասնակցությամբ: Պատիվ ունեմ լինելու համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի մի մասնիկը և վստահ եմ, որ այն հնարավորություն կտա ապահովելու մեր քաղաքացիների հոգեկան բարեկեցությունը բոլոր ժամանակներում: 

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը ևս նպաստել է հոգեսոցիալական աջակցության պահանջարկի մեծացմանը՝ առողջությանն առնչվող այլ մարտահրավերներին զուգահեռ։ Նպաստող գործոններից մեկն էլ Ադրբեջանի շարունակական հրաժարումն է ռազմագերիներին հայրենադարձ անելուց՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը: Ավելին` պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին օգնությունը հատուկ ուշադրություն է պահանջում, հատկապես պրոթեզների ձեռք բերման համար։ 
Միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՀԿ-ի, Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անկարողությունը՝ Ադրբեջանի քաղաքական դիրքորոշման պատճառով սրում է իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զուրկ թողնելով հումանիտար և բժշկական օգնությունից: 

Հարգելի՛ գործընկերներ, երկար ժամանակ է, ինչ պատրաստվում ենք ներկայացնել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ծրագիրը Հայաստանում, սակայն համավարակի պատճառով մեր ժամկետները փոփոխվել են: Այժմ ապահովագրական սխեմայի ներդրման համահունչ քաղաքականության մշակման գործընթացում ենք, որը հասանելի կլինի արդեն հաջորդ տարի, միաժամանակ ծավալուն աշխատանքներ են տարվում առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման ուղղությամբ: 

Գիտակցելով ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում արտակարգ իրավիճակներում արձագանքելու որակյալ բժշկական հզորությունների ստեղծման կարևորությունը` ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՀԿ-ի կողմից դասակարգվող Արագ արձագանքման բժշկական ազգային թիմ ստեղծելու նախաձեռնությանը: Ուրախ եմ նաև տեղեկացնել, որ հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպումը` համախմբելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր վեց շրջաններից Արագ արձագանքման բժշկական թիմերի տարբեր խմբերի համայնքները»: 
Ամբողջական ելույթն այստեղ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: