Որոշակի ժամանակ է պետք, որ արբանյակն ամբողջովին մտնի իր կարողությունների մեջ, դեռևս չենք ստանում ակնկալվող տեղեկությունները. Արմեն Գրիգորյան
Մենք ոչ միայն արբանյակ ենք ձեռք բերել, այլև Հայաստանում կայանի շինարարություն և կարողությունների ձեռքբերում: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ի դեպ, թիմը, որը պետք է զբաղվի այդ տվյալների ստացման և մաշկման գործով, ևս Սատլանտիսի կողմից ուսուցում է անցնելու և կարողություններ է ձեռք բերելու: Գլոբալ հաշվով, մենք ոչ միայն արբանյակ ենք ձեռք բերել, այլև կարողություններ, ենթակառուցվածքներ, ինչը մեծ խթան կլինի և գիտության զարգացման, և բիզնեսի հետաքրքրության»,-ասաց նա:
Անդրադառնալով հայկական առաջին արբանյակի կարողություններին, ԱԽ քարտուղարն ասաց, որ այն ունի միջինից ավելի կարողություններ. «Սա առաջին քայլն է: Նրանք, որոնք մտածում են, թե սրանով մեր բոլոր խնդիրները լուծվելու են, պետք է հիասթափեցնեմ: Բայց այն, որ արբանյակի կարողությունները միջինից բարձր եռն և դա մեզ հնարավորություն է տալու բազմաթիվ խնդիրներ լուծել՝ գյուղատնտեսականից սկսած մինչև սահմանազատման գործընթացներ: Սահմանազատման գործընթացում այն օգտագործվելու է: Նաև ունի որոշակի յուրահատկություններ, որը քիչ այլ արբանյակներ ունեն»,-ասաց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ որոշակի ժամանակ է պետք, որ արբանյակն ամբողջովին մտնի իր կարողությունների մեջ, դեռևս չենք ստանում ակնկալվող տեղեկությունները:
Մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը․ մայիսի 26-ին կառավարության նիստի մեկնարկին այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի արբանյակի՝ տիեզերք դուրս բերումը տեղի է ունեցել պետական «Գեոկոսմոս» ընկերության և իսպանական Satlantis ընկերության համագործակցության արդյունքում։
Մինչև 2023-ի սկիզբը Հայաստանում կստեղծվի արբանյակային կենտրոն ու ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների թիմ։ Արբանյակային կենտրոնը կզբաղվի արբանյակի կառավարմամբ ու տիեզերալուսանկարների ստացմամբ, իսկ ընդունիչ կայանը կստանա ու կփոխանցի տվյալներ։ Արբանյակային լուսանկարները օգտագործվելու են սահմանային հսկողության, արտակարգ իրավիճակների կառավարման, կլիմայական փոփոխությունների մոնիտորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ